26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 17, 2016

Հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք․ Արթուր Աբրահամը Արթուր Ալեքսանյանին և մյուս հայ օլիմպիականներին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար: «Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար: Շնորհավորում եմ նաև Ռիո–2016-ի մեր […]

Բացահայտում. գողացել էր դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով

Հուլիսի 9-ին, ժամը 21-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում 1989 թ. ծնված Քրիստինե Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով: Օգոստոսի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանները Սարի-Թաղի 1-ին փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 ո. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

ՀՀ Նախագահը շնորհավորել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Վիրաբյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման և զարգացման ասպարեզում, […]

17 ամյա Շահեն Հարությունյանը հացադուլ է անում

«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը քաղբանտարկյալներին ազատության պահանջով հացադուլ է սկսել: Այս մասին նա գրառել է ֆեյսբուքում. «ՀԱՑԱԴՈՒԼ!!! Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։   Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտվել էր  4 տարվա պայմանական ազատազրկման:

Օգոստոսի 18-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի հոգեբան Գևորգ Եղյանը:     Թեմա՝ սեպտեմբերի մեկին բազմաթիվ երեխաներ առաջին անգամ կհաճախեն դպրոց: Նրանցից շատերը դժվարությամբ են ադապտացվում նոր միջավայրին, կանոններին և բարդութավորվում են: Տանը և դպրոցում ինչպե՞ս պետք է վարվել այդպիսի երեխաների հետ, որպեսզի վերջիններս հնարավորինս շուտ հաղթահարեն այդ բարդույթն ու հոգեբանական խնդիրներ չունենան:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի