04 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Բռնի տեղահանված արցախցիներից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում. Սանոսյան

photo_2023_10_13_11_27_18.thumb

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, մնացած բոլորին տեղաբաշխել ենք», – ասաց Սանոսյանը։

ՀՀ բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով

IMG_3182

Հայաստանում շատ կարևոր բան է տեղի ունեցել, կառավարությունում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ: «Սա նաև ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, սա նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք շատ լավ ցուցանիշ ունենք` մեռելածինների թվաքականի […]

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է. «Հայաքվե»-ն ԱԺ մուտքագրեց Արցախի վերաբերյալ նախագիծը

photo_2023_10_11_11_19_41.thumb

«ՀայաՔվե»-ն անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքել է և այսօր ԱԺ է մուտքագրում կից նախագիծը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ է արդիական մնում այս օրենքի նախագիծը։ Կարծում ենք, որ արդիական է և հետևյալ […]

Պետք է պարզել՝ ում էր պետք պանիկա տարածել, որ Արցախի 100 000 քաղաքացիները սրընթաց արտագաղթեն. Գուրգեն Արսենյան

maxresdefault_thumb.thumb

Չէր կարող Արցախի շահերը ՀՀ-ի շահերից գերակա լինել, և ողբերգական իրադարձություների շարքը դա ապացուցեց. Factor TV-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Աղետի պարագայում մենք ունեցանք մի պետական համակարգ, որը աղետի հետևանքների մինիմալիզացիայով է զբաղվում», – ասել է նա։ Գուրգեն Արսենյանը նշել է, որ ՀՀ քաղաքական և պետական այրերը պետք […]

Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան

1105265.thumb

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան: Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի

f651e900e692c5_651e900e69306.thumb

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Բրյուսելում հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ «Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման», – Գրանադայում լրագրողներին ասել է Բորելը։

Խոշոր հրդեհ Ջերմուկի խճուղում գնտվող 15 տոննայանոց հեղուկ գազի ռեզերվուարում․ վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

IMG_2931

Հոկտեմբերի 4-ին` ժամը 23։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ

385902433_1440352020143139_4014125168982831541_n

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առևանգման և ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է այս տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ Արայիկ Հարությունյանի գերեվարման մասին լուրը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։

Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ

Samvel-Shahramanyan-2

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ եւ չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Aravot.am-ի աղբյուրին հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը եւ հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին՝նդեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը: Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի