23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրբազանը կհաղթի` նրա կողմը կանցնեն, սրբազանը կպարտվի` հայրենիքը կհանձնեն. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր երկիրը մի մեծ կինոթատրոն է հիշեցնում, որի բնակչության մեծ մասը դահլիճում ֆիլմ է դիտում, փոքր մասը` ֆիլմում խաղում, ոմանք՝ գլխավոր դերերում, մյուսները` երկրորդական, կան նաեւ մասսովկային` զանգվածային տեսարաններին մասնակցողներ: Դահլիճում նստածները տարբեր կրթվածության, գիտելիքների, բարոյական արժեքների ու սկզբունքների կրողներ են եւ դրանով են պայմանավորված նրանց արձագանքները. տգետների բանակն անզուսպ հռհռում է, երբ ֆիլմի հերոսները սայթաքում են, մաղձոտ ու վրիժառու մարդիկ բավականություն են ստանում, երբ մարդկանց բանտարկում են ու խոշտանգում:

Հիմա մեր երկիրը դիտում է «Սրբազան շարժում» ֆիլմը, գլխավոր դերում` մի համարձակ ու անձնազոհ հոգեւորական է, մյուս դերերում` հայրենիքի համար անհավասար ու հուսահատ պայքար մղող մի խումբ մարդիկ, մասսովկայում` երբեմն նրանց միացող հանրությունը, բայց բնակչության հիմնական մասը դահլիճում է:

Այստեղ եւս շատերը երազում են, որ ֆիլմը հեփի-էնդ ունենա` սրբազանի հաղթանակով ավարտվի եւ դահլիճից մասնակցում են` քեզ տեսնենք, մի հատ էլ, նորից փորձիր… Մի փոքր հատվածն էլ հույս ունի, որ սրբազանը կպարտվի, եւ իրենք կշարունակեն երկիրը հարստահարելու, հանձնելու, ծվեն-ծվեն անելու իրենց ստոր միսիան: Մի հատվածն էլ կա, որն անտարբեր է` ո՛չ սրբազանի կողմից է, ո՛չ հակահայերի: Սրբազանը կհաղթի` նրա կողմը կանցնեն, սրբազանը կպարտվի` հայրենիքը կհանձնեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ