23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին, ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր»

Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ ոստիկանների վայրագ գործողությունների առնչությամբ այսօր հայտարարություններով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի (ԱԺ) բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք»:

«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասել էր նա։

Վերջինս նշեց՝ ինչպես նախորդիվ արձանագրվել է, Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդն է, և այլ վերագրում Հայոց Հայրապետին կատարվում է մարդկանց մոլորեցնելու, Եկեղեցին թիրախավորելու և իրենց չարամիտ գործողություններն իրականացնելու նպատակով։

«Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ պետական արարողակարգի պատասխանատուին, անհրաժեշտ ճշտումներ կատարելիս, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի կողմից տեղեկացվել է Սուրբ Պատարագի և Հանրապետության համար մատուցվող մաղթանքի ավարտին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի այցի ժամի մասին։ Ուստի Սարդարապատում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած սադրանք էր։

Ցավոք, ժողովրդավար ներկայացող ՀՀ իշխանությունների՝ Եկեղեցու և հոգևորականության հանդեպ ժխտողական ու քինախնդիր վերաբերմունքի փաստարկման հարցում ապացույցների պակաս չկա․ սա ընդամենը հերթականն էր»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Փաշինյանը նշել էր, որ ոստիկանությունը փորձել է պարզել, թե Վեհափառի մուտքը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ։

«Երեկ Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի և ուղեկցող եկեղեցականների հանդեպ ոստիկանների դատապարտելի գործողությունների առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարի, պետական մարմինների իրարամերժ դատողությունները զրպարտիչ ու անհիմն են և որևէ քննության չեն դիմանում»,- 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները, ի պատասխան՝ ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ