26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Խոհեմության և համերաշխության կոչ եմ անում. յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական. Գ. Կուտոյան

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: -Պարոն Կուտոյան, վերջին օրերի ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով իր մտահոգությունն էր […]

Եղվարդում քոչարի կպարեն.աշակերտները փողոցներ են փակում/տեսանյութ/

Եղվարդ քաղաքում դպրոցներում դասադուլ է: Աշակերտները փողոցում են և իրենց պաստառներով երթ են իրականացնում: Նրանք պարբերաբար նաև փողոց են փակում: Եղվարդցիները այսօր քոչարի են պարելու: Այս մասին հայտարարություն են տարածել Եղվարդի հրապարակ հրավիրելով զուռնա, դհոլ նվագողներին: Մանրամասները` տեսանյութում:

Ձերբակալվել է ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը

Ապրիլի 22-ի երեկոյան ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Տիգրան Ավինյանի փաստաբանը Ռուստամ Բադասյանից: Նա հավելեց, որ Ավինյանը  կասկածվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ  (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր […]

Ուղիղ եթերում բռնություն կիրառվեց լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ

Արտաշատում գյուղապետ Գարիկ Սարգսյանի մեքենան տեղափոխեցին ոստիկանություն: Հիշեցնենք, որ «Քաղաքացիապական պայմանագրի» անդամ, Նոր գյուղի ղեկավար Գարիկ Սարգսյանը մի շարք անձանց հետ գնում էր Երևան, սակայն մի շարք անձինք նրան խոչընդոտեցին: Ապա այստեղ հայտնեցին ոստիկաններ, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ամենայն հավանականությամբ ևս մասնակիցներ են, ապա այստեղ եկան այլ համայնքապետեր, ովքեր վիճեցին Գարիկ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում […]

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է Ս. Սարգսյանի կոչին

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը շատ բարձր է գնահատում վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Ա«Մենք միանում ենք Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի խուսափենք արյունահեղությունից, և մեր միությունը իր 100 հազարավոր անդամներով միանում է այդ կոչին ու պաշտպանում է Սերժ Սարգսյանի տեսակետը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Հարցին, թե կստացվի արդյոք այդ […]

Մենք վտանգում ենք մեր անվտագությունը. ազատամարտիկը` Վիգեն Սարգսյանի մեքենան շրջափակելու մասին

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի Երեւանի Կոմիտաս եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ապրիլի 20-ին, ցուցարարները փակել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը եւ փորձել բացել դուռը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը բոլոր հայերին կոչ հղեց` չտրվել ամբիցիաներին և հակառակորդի ջրաղացին ջուր չլցնել: «Դուք պատկերացնու՞մ եք, թե […]

«Ժդյոմս». Կարեն Ավագյանը ցույցերի վերաբերյալ սպասում է դեսպանատների արձագանքին

Տարօրինակ է որոշ դեսպանատների և նրանցից սնվող հասարակական կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը, անհաղորդ կեցվածքը հանրահավաքներին անչափահաս երեխաների ներգրավելու փաստի, դպրոցականներին դասադուլի կոչերի վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը։ «Տարօրինակ է, քանի որ իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահասի մասնակցությունը դարձնում էին հայտարարությունների առիթ ու անմիջապես արձագանքում։ Չեմ հավատում, […]

Մյուս ոստիկանները նկատել են, որ լրագրողին ծեծում են և չեն արձագանքել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։  Henaran.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, որ տարածքում աշխատում էր՝ լուսանկարներ անում, հեռախոսով լուր թելադրում խմբագրությանը և նկարել է նաև քաղաքացիական հագուստով մի քանի անձանց։ Վերջիններս ոստիկանների, լրագրողների աչքի առաջ հարձակվել են լրագրողի […]

Պաղպաղակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը: Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի