17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Դաբրոն» կա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՈւեՖԱ-ից ստացած նամակը պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ մեղադրվող Գյումրիի «Շիրակի» գործով։ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա ՀՖՖ Գործադիր տնօրեն պարոն Արմեն Մինասյանին Հարգարժան պարոն Մինասյան, Հայկական «Շիրակ ՖԱ» ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈւԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես հարկ […]

Արցախի հետ կապված հայտարարություններ կան, որ վտանգավոր է անել

«Եթե քաղաքացին մի քանի ամիս հետո տեսնի, որ իր թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, կհիասթափվի հեղափոխությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:  Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի կառավարությունը: «Շատ լավ երևում է ԿԳ նախարարի աշխատանքը, հատկապես մասնավոր դպրոցների, բոլոնյան համակարգի մասին պատկերացումները: Իհարկե, նոր եկածը […]

Մարուքյանը դատախազին մեղադրեց քաղաքական որոշումներ կայացնելու մեջ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմելով՝ ասաց, որ քաղբանտարկյալներ լինելու-չլինելու վերաբերյալ տարակարծություններ կան. վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ կան քաղբանտարկյալներ Հայաստանում, ինքը դատախազը համաձայն չէ դրա հետ: Ըստ Սիմոնյանի՝ սա հրաժարականի տեղիք տալիս է դատախազի համար: Արթուր Դավթյանն արձագանքեց, որ քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ տեսնում ենք, որ այս տերմինն […]

Փաշինյանը կարող է կանչել դատավորներին և ձեռքը խփելով սեղանին՝ պահանջել. իրավապաշտպան /տեսանյութ/

«Հայաստանի վրա թողնում են քաղաքական կալանավորների բիծը և դա ինչքան երկար տևի, այդքան վատ»,-այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ  գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող դատավորներին կանչել իր մոտ և ձեռքը սեղանին խփելով՝ ասել, որ քաղբանտարկյալների խափանման միջոցները պետք է […]

Կողմ ենք տեսախցիկներին, դեմ ենք թալանին. վարորդի իրավունքի պաշտպաններ/տեսանյութ/

Ավտովարորդների իրավունքների պաշտպանները կողմ են, որ տեսախցիկներն ու արագաչափերը շարոնակեն գործել: Նրանք դժգոհ են միայն տուգանքներից: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ  Դավիթ  Պեդանյանը, «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ  Մխիթար Օհանյանը եւ  «Վարորդ-ոստիկան  համագործակցություն» ՀԿ փոխնախագահ Վահե Պետրոսյանը:  Մխիթար Ավետիսյանը […]

Ինչն է պակասում նորանշանակ սփյուռքի նախարարին

«Սա անցումային կառավարություն է, որի գլխավոր նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ապահովումն է»,-այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԼՈՖԹ-ում զրույց-հանդիպման ժամանակ ասել է  Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Արտահերթ ընտրություններից հետո, հավատացնում եմ ձեզ, Ազգային ժողովում կլինեն փոփոխություններ եւ մենք կկարողանանք այլեւս թելադրել մեր կամքը։ Թեեւ թելադրելը այդ ժամանակ ակտուալ չի լինի, որովհետեւ նոր խորհրդարանն ինքը շահագրգռված կլինի, որովհետեւ […]

«Քաղաքական բանտարկյալների ազատությունը պետք է լինի քաղաքական վճռով». Շանթի գործով քաղբանտարկյալ/տեսանյութ/

«Քաղաքական բանտարկյալների ազատությունը պետք է լինի քաղաքական վճռով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շանթ և ընկերներ» գործով նախկին քաղբանտարկյալ Ալեք Պողոսյանը: Պողոսյանը ընդգծում է, որ հեղափողության պարագայում առաջինը լուծվում է քաղբանտարկյալների ազատության հարցը.«Դա եղավ և՛ Ռուսաստանում,և Ուկրաինայում: Ֆրանսիայում նշում են Բաստիլի ազատագրման օր և դա ասցացվում է հեղփախության հետ»: Նախկին քաղբանտարկյալի խոսքով՝ քաղբանտարկյալներ ունեցող երկիրը չի […]

Հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ․ ԿԳ նախարարի բացահայտումը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»։  

Միայնակ գայլի և Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. դատարանը դեռ շրջափակման մեջ է

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը արդեն երրորդ օրն է  շրջափակված է «Սասնա ծռերի» աջակիցների կողմից: ՊՊծ գնդի գրավման գործով անջատված մասի 10 ամաստանյալները՝ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանն ու մյուսները դեռ ներսում են:  Այսօր «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել դատարան: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռերի» աջակիցները հայտնեցին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի