26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։ Գուտերեշը ողջունել է երկրների ղեկավարների կողմից արված շեշտադրումները, որոնք ուղղված են խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանն ու հետագա հաջող բանակցությունների համար քայլերի իրականացմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև […]

Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ նիստի տապալման մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստի տապալումից հետո պատգամավորներին հրավիրել է իր մոտ խորհրդակցության: ԱԺ նախագահի մոտ շտապող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հանդիպման է գնում Արարատ Միրզոյանի հրավերով: Լրագրողների հարցին, թե արտահերթ նիստը տապալելով արդյո՞ք Սահմանադրական դատարանի պահանջը չի կատարվում Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ չի կարող իրեն դրա համար […]

Ասում եք՝ հարցը «թախծոտ ձայնով» եմ տալիս. բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, թախիծ ա, բա ինչ ա. Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Հայաստանը կարողանալու՞ է առանց խնդիրների սպասարկել արտաքին պարտքն ու, եթե չլինեն գումարներ այդ պարտքը սպասարկելու համար, կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությանը սպառնալ դեֆոլտի վտանգ։ «Չգիտեմ, ինչի՞ եք այդքան թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է չէ՞, որ դա նորություն չէ, այսօր […]

Մեր երկրում ստեղծվում է անարխիա, եւ այդ անարխիան պետք է կանգնեցնել /Ուղիղ միացում/

Հայելի ակումբի հյուրերն են Վահան Բաբայանը/ՀՀԿ/, մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեման՝ Մեղրու զորամասում տեղի ունեցածը. ինչն էր զինվորների ընդվզման պատճառը, ներաքաղաքական զարգացումներ , Վազգեն Սարգսյանի անվան հետ կապված հայտարարությունները և Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպւմն ու սպասումները:

Ոչխար պահելը չաշխատեց

Հիշում եք՝ մեր սիրելի վարչապետը հեղափոխությունից անմիջապես հետո հորդորեց, որ ոչխար պահենք։ Եվ ահա պարզվում է, որ անցած տարի ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է։ Խնդրում եմ՝ ինձ չհամոզեք, որ այս անկումը հեղափոխության մաղարիչների հետևանքն է։ Նաև չհամոզեք, որ նախկինում պաշտոնապես ոչխար համարվողներից ոմանք թավշյա իրականության մեջ սոցիալական կարգավիճակ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի