22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ նիստի տապալման մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստի տապալումից հետո պատգամավորներին հրավիրել է իր մոտ խորհրդակցության:

ԱԺ նախագահի մոտ շտապող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հանդիպման է գնում Արարատ Միրզոյանի հրավերով:

Լրագրողների հարցին, թե արտահերթ նիստը տապալելով արդյո՞ք Սահմանադրական դատարանի պահանջը չի կատարվում Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ չի կարող իրեն դրա համար պատասխանատու համարել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Խորհրդարանն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 117 կողմ ձայնով:

Նրա խոսքով՝ մինչև  ՍԴ սահմանած ժամկետը՝ ապրիլի 1-ը անհնար է, որ ԱԺ նիստ կայանա։

Հարցին՝ իսկ իրավական վակուում չի՞ առաջանում, Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ինձ դրա համար պատասխանատու համարել։ Այո, իրավական վակուումը մնում է չփակված»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ