27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Աստված հոգին լուսավորի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի». Վանեցյանը՝ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու գործի և «տուշոնկա շոու»-ի մասին

Լրագրողներն այսօր խորհրդարանում ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե ինչ զարգացումներ կան՝ պետական պաշտոնատար անձի մահափորձի նախապատրաստման գործով։ «Նոյեմբերի 9-ից հետո ինձ մի քանի անգամ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդություն ստանալու համար, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է: […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Այս տարվա օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231625 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1378897 վերջին մեկ օրում` 6492 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5040 պացիենտ. Մեկ օրում ավելացել է […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, 9 մարդ մահացել է

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, […]

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությանը։ «Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքն ու ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-հայտարարեց խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա. Արթուր Վանեցյան

Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ եթե Ազգային ժողով կբերվի մի օրինագիծ, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, ՀՀ պետական շահերից, այո, պատրաստ են ու պարտավոր են համագործակցել իշխանության հետ ու […]

Պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. այս խորհրդարանից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը. Գարեգին Բ

Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ և ներկաներ, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ […]

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 171 հազար 890 քաղաքացի

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված