Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․ ուղիղ
Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության մոտ։ Այս տարի ևս խաղողագործները բախվել են մթերման խնդրին։
Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության մոտ։ Այս տարի ևս խաղողագործները բախվել են մթերման խնդրին։
Սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: […]
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ չկա որևիցե կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել։ «Աշխատանքային օրենսգրքով չկա […]
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»։
Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: […]
ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Թանկագին հարենակիցներ, Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց […]
Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է բտարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։ […]
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե հայտարարությամբ, թե բողոքի գործողությամբ արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված շոուի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։ Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է […]
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 942-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 5143 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ […]
ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում. հենց այս թեմայով է «Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ հանդիպել իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]
























