Երևան քաղաքում, այո՛, պիտի լինի Շուշիի փողոց… Շուշին մեր հայրենիքն է. Հայկ Մամիջանյան
Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, […]
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն իր թվիթերյան էջում լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արժանահավատ լուրերը հաստատում են, որ Սյունիքում կապիտուլիանտը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում։ Սա հերթական հիշեցումն է մեզ համար, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքը նվաճելու հարցում չեն կանգնելու ոչ մի վայրկյան, ինչքան էլ ցանկանաք չհավատալ, որ 21-րդ դարում լինում են պետության լիարժեք նվաճումներ, […]
Ես այսօր առավոտյան եմ խոսել Դադիվանքում ապրող մեր հոգևոր եղբայրների հետ։ Այս մասին եկեղեցում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ «Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է և մուտքը, և ելքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում։ Պատկերացրեք, մի […]
Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1054 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284 237-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 37 քաղաքացի, մահացածների թիվը 5842 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 19-ի […]
ՏԻՄ ընտրությունների թարմ հետքերով. Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի հակազդեցությանը և «գոտկատեղից ներքև» տարբեր հարվածներին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա հունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրություններից հետո շատ կարևոր ձեռքբերում է թե ընդդիմության, […]
Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Բանակի արդիականացումը տեղեկատվական դաշտից սկսեք. Թուրքը իր առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է արել, այլ ոչ թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեր ՀՕՊ համակարգերի ու ՊԲ շտաբի վրա.. Պատերազմի «ավարտից» հետո ամենատարբեր հարթակներից բոլորը չկառավարվող խուճապից ու քաոսից էին խոսում, «արծրունիզմ» էին քննադատում, բայց արի ու տես, որ մեկ […]
Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 431-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 5713 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 15-ի դրությամբ մահվան […]
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter- ում գրել է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների թվում զոհվածներ չկան: «Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: Արցախի ՊԲ-ում զոհված զինվորներ չկան: Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չեն իրականացվում», – նշել է նա:
























