08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նամակ ԼՂՀ-ից՝ ԱՄՆ Ջորջիա նահանգ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար: Այս մասին տեղեկացնում է  ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: «Արցախի անկախությունն ու […]

«Հայերի հրոսակախմբեր» արտահայտության համար Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել դատախազություն

Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի բաժանմունքի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ հայցի պատճառը թուրք պաշտոնյաների հակահայ և ցեղասպանամեծար հայտարարություններն են, գրում է Ermenihaber.am-ը: 2016թ. փետրվարի 27-ին Բինգյոլում ելույթ ունեցած Դավութօղլուն, ցանկանալով քննադատել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների […]

Ուորլիքը Թբիլիսիում է․ կքննարկվի ԼՂ հարցը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկմանը»,- հայտնել է նա:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիվերսիոն փորձ. հակառակորդն ունի կորուստներ

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: […]

«Հայերն ու Սառը պատերազմը»

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարան-Դիրբորնի Հայագիտական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 1-3-ին անցկացնելու է «Հայերն ու Սառը պատերազմը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու են 30-ից ավել գիտնականներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից, ինչպես և Հայաստանից: Գիտաժողովի նպատակն է մանրադիտակի տակ առնել հայոց պատմության համար առանցքային այս ժամանակաշրջանը՝ փորձելով խթանել հետագայում այս ուղղությամբ ուսումնասիրությունները, ինչի պակասն ակնհայտ է և ինչի կարիքն […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մեզ համար այն եւս մեկ առիթ է գնահատելու եւ արժեւորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի գծով նոր զեկուցող է նշանակել

Նախօրեին Փարիզում ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում Ադրբեջանի գծով կառույցի նոր զեկուցող է նշանակվել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Պեդրո Ագրամունտի փոխարեն Ադրբեջանում մարդու իրավունքների գծով զեկուցող է նշանակվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեստեկսեն: Պեդրո Ագրամունտը Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող էր նշանակվել 2014 թվականին: 2016 թվականի հյունվարին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, որպես զեկուցողի նրա լիազորությունները […]

ԼՂՀ ՊԲ Ռազմական խորհրդի նիստում

Այսօր Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի հրամանատարը, կարևորելով օրակարգի հարցերը, նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի