20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Շարունակվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը

Հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկա գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Երկու հարևան երկրները՝ Իրանը և Հայաստանը, ունեն պատմական անցյալ և օրինակելի փոխհարաբերություններ, մշակութային ու քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ, որը ժամանակի ընթացքում […]

Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ անց ՀՀ կառավարության շենքում տեղի կունենա ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա պատվիրակությունների […]

Սիրիայի շուրջ զարգացումները կարող են օգտակար լինել Հայաստանի համար

Նման կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ: «Իրավիճակը կարող է օգտակար լինել ՀՀ-ի համար, եթե, իհարկե, հնարավոր լինի օգտվել այս իրավիճակից: Ես տեսնում եմ վիճակի այսպիսի դասավորում. սիրիական զարգացումները, գուցե, հանգեցնեն Ռուսաստանի հետ Արևմուտք հարաբերությունների փոփոխությանը, հ»: Քաղաքագետը նշել է նաև, որ այս դեպքում Իրանի համար […]

Ընդամենը երկու հարյուր միլիոնի է հասնում մեր առևտուրը, դա ծիծաղելի է. իրանագետ

«Մենք էլ պիտի սպասենք, տեսնենք, թե այն բոլոր խոչընդոտները, որոնք այս համաձայնագիրը վերացնում է Իրանի համար, Իրանի զարգացման համար, ինչ քայլերի պիտի դիմի Իրանը, և դա ինչ օգուտ կտա Հայաստանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանը:  Իհարկե, իրանագետը շեշտեց, որ կան ոլորտներ, որտեղ զարգացումներ են պետք, սակայն […]

Սա մեծ խաղ է. իրանագետ

Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանը չի կարծում, որ Իրանի և «վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմամբ կարելի է միանշանակ ասել, որ ամբողջ աշխարհին սա խաղաղություն կբերի: «Իրան պետությունը մի փոքր մոտիկից ճանաչող մասնագետները, վստահ եմ, ինձ հետ կհամաձայնեն, որ նմանատիպ համաձայնագրեր, մի փոքր ավելի ստորին կամ վերին մակրդակի միշտ էլ […]

11 տարվա բանակցություններից հետո Իրանը եւ «Վեցնյակը» համաձայնության են եկել

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել միջուկային ծրագրի հարցով: 11 տարի տեւած բանակցություններից հետո ի վերջո համապատասխան գործարք է կնքվել: Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Իրանը համաձայնել է Թեհրանի կողմից «վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիրը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի կողմից 65 օրվա ժամկետում պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը: Իսկ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները կվերացնի 8 տարի հետո կամ […]

Փող չկա

Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը ձգձգվում է ֆինանսավորման բացակայության պատճառով, իրանական «Fars» գործակալությանն այս մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը. Մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ ձգվող երկաթգծի կառուցման համար միլիարդավոր դոլարներ են հարկավոր: Իրանում ստեղծված բարդ տնտեսական՝ պատժամիջոցների պայմաններում դժվար թե սկսվի այս շինարարությունը, ասել է դեսպանը:   

Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին

Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի հետ: Ողջունելով դեսպան Թումանյանին` Ալաեդին Բորուջերդին գոհունակություն հայտնեց հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության առնչությամբ: Նա առանձնահատուկ ընդգծեց Իրանի հայ համայնքի դերն ու ունեցած մեծ ներդրումը երկրի զարգացման գործում: Դեսպան Թումանյանն իր հերթին […]

Երկրաշարժ Իրանում. կան վիրավորներ

Իրանի Քաշմեր քաղաքում 5.2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Թեհրանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ երկրաշարժի արդյունքում 35 մարդ է վիրավորվել, զոհերի մասին չի հաղորդվում:

Լուծում է գտնվել. Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն

Նախօրեին Լոզանում ավարտվել է Իրանի և վեցնյակի` Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը, որը տեւել է 8 օր: Նիստի արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ, հայտնում է հայտնում է Russia Today-ը: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրառում է արել եւ տեղեկացրել, որ «լուծում է գտնվել» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի