27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել

«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում. ««Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա: Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել […]

Ով է նոր նախագահը /Տեսանյութ/

Ռեֆորմիստ Մասուդ Պեզեշկյանն ընտրվել է Իրանի նոր նախագահ՝ գերազանցելով իր կոշտ պահպանողական մրցակից Սայիդ Ջալիլիին։ Քվեարկությունը հայտարարվեց դոկտոր Պեզեշկյանի օգտին այն բանից հետո, երբ նա հավաքեց 30 միլիոնից ավելի հաշվարկված ձայների 53,3%-ը: Ջալիլին հարցման արդյունքում հավաքել է 44,3%: Հիշեցնենք, որ երկրորդ փուլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հունիսի 28-ին կայացած ընտրությունների առաջին փուլում ոչ […]

Թուրքիան մեղադրում է Իրանին քրդերին զինելու մեջ /Տեսանյութ/

Անցյալ շաբաթ Սուլեյմանիայում (Իրաք) տեղի ունեցավ Թուրքիայի և Իրանի միջև հանդիպումը։ Թուրք պաշտոնյաները հանդիպման ժամանակ իրանական կողմին հայտարարել են. «վերջ տվեք զենք մատակարարել PKK-ին»։ Ըստ  թուրքական լրատվամիջոցների՝ իրենք տեղեկություններ են հրապարակել ԱՄՆ-ի և Իրանի կողմից PKK-ին անօդաչու սարքեր և հրթիռներ մատակարարելու մասին և հայտարարել, որ նոր խմբաքանակ ստացվելու դեպքում«կրակելու հրաման» է տրված։ Այս հարցում իրանական […]

Ով է հաղթում Իրանի նախագահական ընտրություններում

Իրանի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին։ Նա հավաքել է ձայների 42.5 %–ը՝առաջ  անցնելով պահպանողական Սաիդ Ջալիլիից։ Նշենք, որ հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցի առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ […]

Կանադան  վիրավորել է Իրանին /Տեսանյութ/

Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Չորեքշաբթի օրը հրապարակելով որոշումը՝ հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը այն անվանել է «կարևոր գործիք համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»։ Այս քայլով Իրանի կառավարության հազարավոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներին, կարգելվի մուտք գործել Կանադա: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, որին […]

Երկրաշարժ է եղել /Տեսանյութ/

Իրանի հյուսիս-արևելյան Ռազավի Խորասան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Կան տասնյակ վիրավորներ, հաղորդվում է նաև 4 զոհի մասին: Փրկարարները փորձում են դուրս բերել տուժածներին փլատակների տակից: Հաղորդվում, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Նախագահի թեկնածուները գրանցվել են /Տեսանյութ/

Ավարտվել է Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը: Երեկվա դրությամբ գրանցվել են 40-ից ավել քաղաքացիներ, իսկ թեկնածուների ընդհանուր թիվը հասնում է 81-ի: Գործող կարգի համաձայն՝ թեկնածուներին պետք է հաստատեն 5 օրվա ընթացքում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Տասնյակ հազարավոր սգավորները հավաքվել էին Թավրիզում՝ Ռաիսիի հրաժեշտի երթին մասնակցելու/Տեսանյութ/

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին համազգային հնգօրյա  սուգ է հայտարարել։ Երեկ տասնյակ հազարավոր սգավորները հավաքվել էին Թավրիզում՝ Ռաիսիի հրաժեշտի երթի համար։ Հունիսի 28-ին հաջորդ նախագահին ընտրելու համար ընտրություններ կանցկացվեն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Փաշինյանը մեկնում է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: «Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,-գրել է նա:  

Սուգ է հայտարարվել

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանում մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգության պատճառով սգո օր է հայտարարել երկրում: Նախագահի խոսքերով՝ «Իրանի ժողովուրդը մեր եղբայրներն են: Մենք միշտ բարձր ենք գնահատել Իրանի հզոր աջակցությունը պաղեստինյան գործին։ Խոր վշտով ենք ապրում հանգուցյալ առաջնորդի մահը։ Մենք կիսում ենք ձեր ցավը»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի