19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաեւ այս առաջարկը

Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև, ինչպես հավանաբար կռահում եք, Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։ Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, […]

Փաշինյանը կհամաձայնվի՞ նոմինացվել Նոբելյան մրցանակի Ալիեւի հետ. Փաստ

Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավելյալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար: Արտաքուստ որքան էլ դա զվարճալի […]

Մի տապանաքարի գրություն. Պողոսագոմեր

Առհասարակ գերեզմանոցները հարուստ տեղեկություններ են հաղորդում ոչ միայն ննջեցյալների, այլև շատ հաճախ տարածքի պատմության վերաբերյալ։ Թերևս դա է պատճառը, որ մեր թշնամին 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց ի վեր վերացնում է հայկական գերեզմանոցները։ Եվ ոչ միայն Արցախի, բռնազավթված բոլոր հայկական տարածքներում ձեռագիրն ու պատկերը նույնն է։ Տապանագրերի թեմատիկան էլ տարբեր է լինում, կարոտի, ողբի, խոհափիլիսոփայական, […]

Ալիևին կացին են նվիրել. /Տեսանյութ/

Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Բանակցությունների ավարտին Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է հիշարժան նվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բնակատեղի ‹‹Գյավուր Ղալա››

Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ), գտնվում է Հայկաջուր գյուղից արևելք, զբաղեցնում է մոտ 3 հա տարածություն: 1950-70 ական թվականներին հնավայրում պեղումներ են կատարել ադրբեջանցի մասնագետները: Ուսումնասիրման աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել եկեղեցու հիմքերը, գերեզմանոց, արձանագիր տապանաքար և այլն: Եկեղեցին բազիլիկ հորինվածքով շինություն է՝ 11,95 x 5,25 մ արտաքին չափերով՝ կառուցված կրաքարով և կրաշախաղախով: Հատակը պատված […]

Ընդդիմադիր գործիչը հանկարծ անհետացել է. /Տեսանյութ/

Օրեր առաջ անհետացել է ադրբեջանցի բլոգեր Արզու Սայադօղլուն․ նրա ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա անհետացման մասին ահազանգել են իրավապաշտպանները։ Արզու Սայադօղլուն ընդդիմադիր գործիչ է, որը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Մանրամասներրը՝ կից տեսանյութում:

Խաչքար <<Քարագլուխ>>

Քարագլուխ գյուղի բռնազավթումից առաջ ուսումնասիրման որոշակի աշխատանքներ են կատարել գյուղի տարածքում և հայտնաբերել մի հին գերեզմանոց, որը թվագրվում էր 11-17-րդ դարեր, և որը գրանցված չէր պետական ցուցակներում։ Գերեզմանոցում առկա տապանաքարերի մի մասը խաչքարեր էին, որոնցից մեկը ստորև ներկայացնում ենք։ Խաչքարը տեղահանված էր, աչքի էր ընկնում բավականին մեծ չափերով(170×50×20սմ): Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ բաց դարչնագույն, մոխրագույն […]

Բաքվում զոհերի թիվը հասել է 6-ի. /Տեսանյութ/

Բաքվի կահույքի արտադրամասում որոտացած հզոր պայթյունի հետևանքով արդեն հայտնաբերվել է 6 հոգու դի: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի ամսին, որի հետևանքով տուժել է 24 մարդ։ Փրկարարնեերը շարունակում են իրենց որոնողական գործողությունները: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բաքուն կրակի բոցերի մեջ. /Տեսանյութ/

Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում հզոր պայթյուն է որոտացել: Կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա: Վերջին տվյալներով՝ տուժել է 24 մարդ, զոհվել են 2 հոգի: Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է Կլինիկական բուժկենտրոն։ 14 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների կենտրոն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ադրբեջանում նոր պաշտոնանկություն է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանմցմաբ՝ հեռացրել են պաշտպանության նախարարի տեղակալին: Նրա փոխարեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը։ Հիշեցնենք, որ պաշտոնանկ արված փոխնախարարը գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիեւն է, ով տեղափոխվել է պահեստազոր։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի