30 Մարտի, Երկուշաբթի, 2020
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն Ադրբեջանում խոստացել է

image_5476

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման հաստատմանը հաջորդել են սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի ինտենսիվ հարցերը` Լեռնային Ղարաբաղի վրա շարունակվող հարձակումների եւ Ջուղայի հայկական եկեղեցու ավերման խնդիրների վերաբերյալ: Հարցուպատասխանի  ընթացքում Մորնինգսթարը հավաստիացրել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ եւ […]

Ազատազրկման է ենթարկվել Իլհամ Ալիեւը

image_5561

Ադրբեջանի Խազարի շրջանային դատարանն ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիեւի նկատմամբ դատական գործը: Նա ձերբակալվել էր այս տարվա փետրվարին եւ մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով` զենք եւ զինամթերք ապօրինի պահելու եւ վաճառելու  համար: Դատավոր Ֆաթիմա Միրիեւայի որոշմամբ` Ալիեւը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, հաղորդում է “Regnum”-ը:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

image_5573

Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին “Regnum” գործակալությանը  հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով “Մեծ քսանյակի” շրջանակներում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների տարածած համատեղ հայտարարությունը: “Ներկա դրությունը պետք է փոխվի հանուն ողջ տարածաշրջանի ապագայի եւ բարգավաճման: Մենք համաձայն եք […]

Բաքուն փորձում է արդարանալ

image_5647

Ադրբեջանի Միլի Մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը “Salam News”-ին հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած դիվերսիաները ծրագրվել եւ ղեկավարվել են Ռուսաստանի կողմից: Ինչպես գրում է “artsakhtoday.com”-ը, Բաքուն նախ որոշեց թաքցնել  ՀՀ զինված ուժերի կողմից կրած իր ռազմական անհաջողությունները, իսկ այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել […]

Կգործի երկաթուղի՞ն.Հայացք

image_5747

“Հայացք” օրաթերթը տեղեկացնում է, որ “Ազերյոլսերվիս” բաժնետիրական ընկերության ղեկավար Ջավադ Ղուրբանովը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կսկսի շահագործվել այս տարվա աշնանը: Նախկինում շահագործման ժամկետը տեղափոխվել է 2013 թվական, սակայն Ղուրբանովի պնդմամբ` “ժամկետները կրճատվել են, քանի որ շինարարական “վերականգնողական աշխատանքները հաջողվել է իրականացնել ժամանակին: Սեպտեմբերի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թեստային ռեժիմով կանցնի առաջին գնացքը”: Հիշեցնենք, որ Հայաստանը […]

“Եթե Հայաստանը ցանկանում է, որ իր զինվորները չզոհվեն, պետք է ազատի օկուպացված տարածքները”. Մամեդյարով

image_5764

 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական “АПА” գործակալությանն ասել է, թե  Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը սահմանել մեխանիզմ` շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության համար: “Այդ մեխանիզմը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը սկսեն դուս գալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Միայն այդ դեպքում արժե գործի գցել այդ մեխանիզմը: Եթե այն աշխատեցվի հիմա, […]

Շփման գծում ականի վրա պայթած ադրբեջանցի սպան մահացել է

image_5767

Ադրբեջանական բանակի սպա Իլգար Վերդիեւը, ով հունիսի 10-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի  շփման գծում ականի  պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել էր, հունիսի 14-ի առավոտյան մահացել է, հաղորդում է “АПА” գործակալությունը: Ականի վրա սկզբում պայթել էր ինժեներասակրավորային ծառայության ղեկավար Զաիր Մամեդովը: Վերդիեւը նրան օգնության էր հասել եւ պայթել 2-րդ ականի վրա: Վիրավորներին տեղափոխել էին հիվանադանոց, որտեղ անդամահատվել […]

Կարմիր խաչն այցելել է ադրբեջանցի ռազմագերուն

image_5837

Ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Մամեդբագիր Թալիբին, ով գերի է վերցվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում գտնող Թերթերի շրջանի Չայլի գյուղի մոտ, այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական ներկայացուցչության աշխատակիցները: Գերուն է փոխանցվել Կարմիր խաչի 3 նամակ, իսկ նրանից վերցվել է մեկ նամակ:

Հայաստանի “մագնիսական գրոհները” եւ Բաքվի հոգեկան խանգարումը. ցնդաբանություն

image_5873

Ադրբեջանական “Բիզիմ Յոլ” թերթին տված հարցազրույցում Տունզալյա Բայրամովա անունով մի կին, ով իրեն հոգեթերապեւտ է համարում, հայտարարել է, որ ադրբեջանցիների ներկա հոգեկան վիճակի խանգարումների, ինչպես նաեւ Ադրբեջանի  սոցիալական եւ ֆինանսական խնդիրների  համար մեղավոր են Հայաստանի “մագնիսական գրոհները”: Կնոջ համոզմամբ` ադրբեջանցիների դեպրեսիայի, հասարկության մեջ առկա ագրեսիայի, թշնամության եւ նման այլ երեւույթների 20 տոկոսը մագիայի արդյունք է: […]

Ադրբեջանը զոհե՞ր է տվել.Ազգ

image_5901

Pat.az-ը մի “վերլուծական” է հրապարակել, որտեղ փորձել է “գնահատել Ֆիզուլիի ուղղության մարտերը”: Այդ նպատակով ներգրավվել են “ռազմական փորձագետներ եւ նախկին ռազմաճակատայիններ”: Իհարկե, որեւէ անուն վկայակոչված չէ: Այսուհանդերձ, երեւույթն ինքնին հետաքրքրական է: Այս թեմային անդրադառնում է “Ազգ”-ը: Աչքի է զարնվում, որ ադրբեջանական կողմը շփման գծի դեպքերը որակում է “մարտեր”: Այնուհետեւ կայքը գրում է, որ “հրադադարի խախտման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի