13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նոր հույս (վիդեո)

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ էին: Henaran.am -ի հետ զրույցում նրանք ասացին, որ եկել են՝ այս պահին դեռևս Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին ներկայացնելու իրենց պահանջը, որ արդեն տարիներ շարունակ չի բացահայտվում, թե ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները:

«Դեռ կհիշեցնեն» (վիդեո)

«Վարչապետերը չեն կարող հաջողության հասնել, որովհետև գործադիր իշխանության ղեկավարը Հայաստանում, այնուամենայնիվ, նախագահն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ ի պատասխան հարցին, թե որ վարչապետն է ՀՀ նորանկախ պատմության մեջ հաջողությունների հասել: Ինչ վերաբերում է նորանշանական վարչապետ Կարեն Կարապետյանին, և հարցին, թե արդյոք նրա նշանակմամբ ՀՀԿ-ը փորձ է անում «մաքրել» դեմքը, ապա քաղաքագետն ասաց, որ […]

Բացառապես հերքում եմ. Արծվիկ Մինասյանն՝ իր պաշտոնի մասին (վիդեո)

Էկոնոմիայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում բացառապես հերքեց լուրերը, թե նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Իսկ իր պա՛տոնի վերաբերյալ նա ասաց. «Կգա ժամանակը, կիմանաք»: Հարցին, թե անհանգիստ չէ, որ կարող է կորցնել պաշտոնը, նա ասաց. «Իհարկե, ոչ»:

Մենք դատախազ ենք ընտրում, այլ ոչ թե փրկիչ. Շարմազանովն՝ ընդդիմությանը (վիդեո)

<<Կներեք, որ խանգարում եմ ձեր խմբակցության նիստը, ներքին քննարկումները, բայց թույլ տվեք ես խոսեմ>>,-Ազգային ժողովում իր արտահերթ ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նկատենք, որ այս ելույթից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր ելույթ ունենում Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ, իսկ վերջում էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, ապա պարզաբանեց, որ խոսքը […]

Պատահական որոշում չի կայացրել /վիդեո/

«Վարչապետը պետք է գիտակցի այս պահի շատ կարևոր պատասխանատվությունը և կարողանա երկիրը  մեկ քայլ առաջ տանել, թե տնտեսական զարգացման առումով,  և  թե հասարակության վստահության առումով »,-այսօր՝ սեպտեմբերի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը: Վահան Բաբայանը գտնում է, որ բարեփոխումները պետք է արվեն ընդդիմության հետ միասին.«Յուրաքանչյուր երկիր, երբ հաջողության է հասնում՝ […]

Կախված է թիմից /վիդեո/

«Հովիկ Աբրահամյանը մեծ պատասխանատվություն էր զգում գյուղացու հանդեպ: Եթե նրա կառավարման ժամանակը բաժանենք չյուղերի` կտեսնենք, որ նա լուրջ ժամանակ է տրամադրել գյուղատնտեսությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը : Բերբերյանը գտնում է, որ Աբրահամյանը սրտանց ցանկացել է զարգացնել գյուղատնտեսությունը, սակայն ինչ-որ հարցերով չի ստացվել: «Կարեն Կարապետյանը ունի հնարավորություն գործ անելու, բայց թիմի […]

Պատրաստվենք պատերազմի /վիդեո/

«Սեպտեմբերի 2-ին եղել եմ Թալիշում: Նույն այն պոստերում էի, որ քաջաբար պահեցին մեր տղերքը: Այն պոստերում , որտեղ հերոսացան: Այս պահին նորմալ իրավիճակ է: Մեր զինվորները մեզնով շատ են հպարտանում ու պատրաստ են պահել պոստը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկը սահմանին գտնված ժամանակ մի շարք դիտարկումներ է արել:

Ինչու իշխանությունը գնաց այդ քայլին. մեկնաբանում է Դ. Հարությունյանը (վիդեո)

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում է Վենետիկյան հանձնաժողովի սկզբունքների խախտում:  «13 և գուցե ավելի տարի է, որ ես նշել եմ, որ ստորագրացուցակների հրապարակումը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Խախտումը չի վերացել, այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ այս պահին քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի