Քանի՞ մարդ է արտագաղթել Հայաստանից. պարզաբանում /վիդեո/
«Վիճակագրական ռեգիստրում արտագաղթողների մասին տվյալներ չկան»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Արտագաղթ երևույթը վիճակագրական ռեգիստրի մեջ չկա, որ արտագաղթողը գնա ինչ-որ տեղ հաշվառվի: Դա միայն կարելի է ուսումնասիրությունների, հետազոտությունների ճանապարհով ֆիքսել, և դա ամեն օր չի կատարվում»,-ընդգծեց Եգանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:





































