31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ուղղակի ունենք սոված նաև մասսաներ ինչ-որ չափով…Սահակյանը՝ գործարարներից (վիդեո)

«Դա ես չեմ կարծում, որ էդպես պիտի վերցնել, որ մեծամասամբ չի հաջողել: Իհարկե, բաներ կար, որ հաջողվել է: Սովորաբար, երբ նոր կառավարություն է ձեւավորվում, կառավարության համար առաջին խնդիրներից մեկը դա է լինում, որ պիտի կարողանա միջոցներ գտնել եւ պայքարել դրա դեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությանը չի հաջողվել բարեփոխումներ անել, ինչպես է դա հաջողվելու Կարեն Կարապետյանի կառավարությանը:
«Մեր երկրի բոլոր բարեփոխումները, որ կատարվել են, դրա բոլոր ձեռքբերումները սկսած բյուջեից ու տարբեր օղակներից՝մշակույթ, սպորտ, բոլոր ասպարեզներոմ բարձրացել են, ուղղակի ժամանակներն այնպիսին են, որ սա մատուցել ժողովրդին դժվար է, ուղղակի ունենք սոված նաև մասսաներ ինչ-որ չափով, և մարդիկ մտածում են, որ բոլոր հարուստները, ովքեր բիզնես ունեն, ժողովրդի եղած-չեղածը տարան, ու իրենք կարողանում են ապրել, իսկ ժողովուրդը չի կարողանում, ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա ու ժողովրդից ինչ-որ մի բան տանի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ