Արյան գնով կպահենք /վիդեո/
«Ծառայությունը շատ կարևոր դեր ունի տղայի կյանքում: Ծառայությունից հետո տղայի մտածելակերպը ավելի հասուն է դառնում և ինչպես ասում են պատանին բանակից վերադառնում է տղամարդ դարձած»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանապահ Խաչիկ գյուղի զորամասի ժամկետային զինծառայող Էդգար Քամալյանը:
Շուտով ծառայությունը ավարտող զինծառայողը ընդգծում է . « Մեր ծովից ծով Հայաստանից մնացել է մի փոքրիկ հատված և մենք պատրաստ են արյան գնով պաշտպանել այն»:
Էդգար Քամալյանը նշում է, որ զինվորի համար շատ կարևոր է հավատալը:
«Հոգևորականի հետ զրույցները վստահություն են տալիս դիրք բարձրացող զինվորին: Արտակ սարկավագը ամեն հերթափոխից առաջ զրուցում է զինվորների հետ և մենք կարողանում ենք հաղթահարել վախը ու վստահություն ենք գտնում»,-ասաց Էդգար Քամալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: