Եթե չես տեսնում, կույր ես. նախկին քաղաքապետը հունից դուրս եկավ /վիդեո/
Սևանի արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը երեկ՝ հոկտեմբերի 2-ին ընտրատեղամաս մտնելուց առաջ հայտարարեց, որ փողոցում ընտրակաշառք են բաժանում: Նա նշեց, որ 5 րոպեն մեկ իրեն զանգահարում են քաղաքացիները և ասում, որ փողոցներում բացահայտ 10 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվում:
Լրագրողի դիտարկմանը, թե որտեղ են փաստերը Ղուկասյանը արձագանքեց.
«Ծովագյուղցիները եկել բաժանում են, եթե չես տեսնում, ուրեմն կույրս ես»:
Հիշեցնենք, երեկ ՏԻՄ ընտրություններ էին նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Սևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սարգիս Մուրադյանը (լուսանկարում), որին սատարում էր ՀՀԿ-ն: Սարգիս Մուրադյանի օգտին քվեարկել են 6671 քաղաքացի, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի օգտին՝ 3669 , իսկ Արա Սմբատյանի օգտին 1188 քաղաքացի:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: