26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչ է կատարվել Չինարիում. փաստեր (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը զեկույց է պատրաստել տարեվերջին Չինարիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիվերսիոն հարձակում էր եղել դեկտեմբերի 29-ին, որի արդյունքում 3 զինծառայող էր զոհվել հայկական կողմից, 8-ը` ադրբեջանականի: Այս զեկույցը ՄԻՊ-ը ներկայացնելու է միջազգային գործընկերներին: Դիտեք տեսանյութը:

Այս հարցերում պետք է լինենք համարձակ, ճիշտը մեր կողմն է. ՄԻՊ (տեսանյութ)

Տավուշի մարզի Չինարի գյուղում դեկտեմբերի 29-ին կատարված դեպքերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դրանք լուրջ խախտումներ են եղել ադրբեջանական կողմից: Նա նշեց, այդ օրն իսկ Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավարը այցելել է գյուղ, ինքն անձամբ զրույց է ունեցել Չինարիի գյուղապետի հետ, ապա սկսվել են փաստահավաք աշխատանքները: Ա. Թաթոյանն ընդգծեց, որ […]

Henaran.am-ի թղթակիցը արժանացել է պատվոգրի (տեսանյութ)

Henaran.am-ի թղթակից Լուսինե Ղազարյանը պարգևատրվել է պատվոգրով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող  «Սատար» ՀԿ-ի կողմից: Վերոնշյալ ՀԿ-ի գործադիր տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը և նույն կազմակերպության նախագահը ընդգծել են՝ Լուսինե Ղազարյանը պատվոգիրը վաստակել է հայրենանվեր աշխատանքի, ինչպես նաև սերտ համագործակցության համար: Շնորհավորում  ենք մեր գործընկերուհուն՝ մաղթելով բեղուն աշխատանքային օրեր, նորանոր նվաճումներ ու բարձունքներ:

«Հանրապետականը» դեմ է «արջի ծառայությանը» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի բացառում, որ խախտումներ կարող են լինել ընտրություններին, փող բաժանել և այլն, սակայն դա կուսակցության համաձայնությամբ չի կարող լինել. «Կան մարդիկ, ովքեր «արջի ծառայություն» են մատուցում: Դա, բնական է, համաձայնեցված չէ կուսակցության ղեկավարության հետ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց նա: «Այսօր ՀՀԿ-ն այն մթնոլորտն է ստեղծում, որ կեղտոտ ընտրություններ […]

Փող չունեմ, որտե՞ղից բաժանեմ. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի միայնակ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Այս ընտրությունները մի լավ քայլ առաջ պիտի լինեն որակական, նաև կզմակերպչական առումով, նաև քաղաքական դաշտի կայացման առումով, քանի որ նոր ընտրական համակարգը տարբերվում է նախորդներից»,-նշեց նա: Վերջինիս խոսքով` ընտրությունները պիտի լինեն ավելի հրապարակային, ու այն թերությունները, որ […]

Օլիգարխներն ինչո՞ւ են լքում Հայաստանը /վիդեո/

«Մեր երկրի տնտեսական ու հոգեբանական վիճակը պետք է բարելավվի, շատ դեպքերում ծնողները երիտասարդներին ուղարկում են, քանի որ ապագա չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում իր մտահոգություններով կիսվեց Երևանի նախկին գլխավոր նկարիչ, գրող Հաղթանակ Շահումյանը: Նրա խոսքով` այսօր փող ունեցողն էլ է Հայաստանից արտագաղթում: «Օլիգարխն էլ է գնում, փողատերն էլ մտածում է` կարող է  կորցնի իր ունեցածը, քանի որ […]

Ստամոքսը դեղատուն չէ. սննդաբան /տեսանյութ/

«Առողջը միշտ գեղեցիկ է, իսկ հիվանդը գեղեցիկ լինել չի կարող: Հիվանդ մարդը չի կարող ուրախանալ ու երջանիկ լինել, քանի որ ողջ մտքերը ու էներգիան կենտրոնացնում է ցավի վրա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանը: Հասմիկ Եղիազարյանը փաստում է, որ միշտ չէ, որ շատ դեղորայք օգտագործելը ճիշտ է.«Մեր ստամոքսը դեղատուն չէ»,-ընդգծում է […]

Ծիծաղելի բան ա, անհարմար էլ է այդ մասին խոսել. քաղաքացիները` կոմունալ վճարումներից (տեսանյութ)

Henaran.am-ը հարցումների միջոցով փորձել է պարզել, թե արդյոք դեկտեմբեր ամսվա կոմունալ ծառայությունների վճարումներն իրենց ակնկալածի համեմատ շատ էին, քիչ էին, ինչպես են կատարում վճարումները, կարողանում են նորմալ տաքացնել իրենց բնակարանները, թե ոչ և թե ինչպես են վերաբերում նրան, որ հունվարից փոխվում է գազի սակագինը, իսկ փետրվարից նվազում է էլեկտրաէներգիայի սակագինը: Մանրամասները` տեսանյութում:

Ամարասի Արթուրը կոչ է անում/տեսանյութ/

«Ամարաս» հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս կոչով՝ ՀՀ ԱԺ-ում ստեղծել սփյուռքահայ պատգամավորների պալատ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Ամարաս» ՀԿ հիմնադիր, արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը: Ազատամարտիկը տեղեկացրեց, որ այդս հարցով դիմել են Սերժ Սարգսյանին: Նախաձեռնության անդամ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելեց, թե առաջարկվելիք ծրագիրը նախատեսում է ԱԺ-ում […]

Բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. ՊՆ (տեսանյութ)

«Մենք շահագրգիռ ենք բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով, բայց բարձր որակով ստանալու հեռանկարով: Մենք շարունակելու ենք այդ քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի