18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀԿ-ի դռները բա՞ց են (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ապագա խորհրդարանում կոալիցիաների հետ կապված որևէ հարց չի քննարկել, քանի դեռ ԿԸՀ-ը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները: Այս մասին քիչ առաջ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նրա խոսքով՝ արդեն մյուս շաբաթ կքննարկեն հետագա քաղաքական զարգացումները: «Մի բան, որ կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն […]

Ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ միայն մեկ հարց է քննարկվել՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության հարցը: «ՀՀԿ-ը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով որոշել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը»,-հայտարարեց նա: Ցուցակը բաղկացած է 100 հոգուց, երկրորդ […]

Կայացավ «Թալիշ» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած վերքերը դեռ թաց են: Կորուստներ` զինվորների, հողերի, դաժան իրականության հետ բախումն էր միայն, որ կար ապրիլյան այդ օրերին: Իսկ այն, ինչ եղավ Թալիշում, ոչ ոքի, նույնիսկ միջազգային հանրությանն անհաղորդ չթողեց ու չհուզեց:  Թեժ մարտերի կիզակետում էր Թալիշ գյուղը, որը մի քանի ժամում վերածվեց ռազմական ավանի: Թշնամու […]

«Գոնե մեկ ապացուց ունե՞ք».նախարարը՝ լրագրողին /տեսանյութ/

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նկատում է, որ ՀՀԿ-ն հաղթել է քանի որ վստահություն է վայելում: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու հետ կապված հարցին նախարարը արձագանքեց.«Գոնե մեկ ապացուց ունե՞ք»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՕՐՕ-ն ոչ միայն իր պարտության մեջ է մեղադրում «Ելքին» (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ նոր պառլամենտի որակը սարսափելի է լինելու: «Այն ավելի վատն է լինելու, քան նախորդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Իսկ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ այս պառլամենտն իր որակական կազմով, ինելեկտուալ առումով ավելի բարձր է, քան նախորդը: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի վերաբերյալ շրջանառվող լուրերին, թե այն իշխանության […]

Ո՞վ է գնահատելու նախարարին/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքվեցին , թե իր վերանշանակումը հավանակա՞ն է, թե՞ ոչ: «Չեմ կարող ասել, ես չեմ գնահատելու իմ աշխատանքը»,-ասաց նախարարը: Ո՞վ է գնահատելու՝ հարցին Իգնատի Առաքելյանը արձագանքեց.«Վարչապետն ու նախագահը»: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Ելք»-ն իրականում ելք է առաջարկում ստեղծված դրությունից /տեսանյութ/

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է՝ «Ելք» դաշինքի կողմից առաջարկվող՝ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու պայմանագիր ստորագրելը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում վտանգավոր է։ Այս մասին վերջինս նշեց «Հենարան» ակումբում ՝ լրագրողների հետ հանդիպմանը: «Բայց նրանք առաջարկում են Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքել, ինչը հակասում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Դա նշանակում է, […]

Ընտրություններից հետո գնա՞ճ.Վարդան Արամյանը մանրամասնում է/տեսանյութ/

«Վարչապետի հայտարարությունն արտակարգ ռեժիմով աշխատելու վերաբերյալ նշանակում է, որ մենք նոր, բարձր նշաձող ենք վերցրել, որն արդարացնելու համար պետք է ավելի շատ աշխատել: Մինչև 12 ժամ և անգամ շաբաթ ու կիրակի էլ»,-այս մասին այսօր՝ Կառավարության նիստից հետո ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Խոսելով պարենային շուկայում նկատված գնաճի մասին, որը մասնավորապես նկատելի ապրիլի 2-ի ընտրություններից […]

«Քվեարկությունը դեռ ընտրություն չէ» /տեսանյութ/

«Ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին», – այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Քվեարկությունը դեռ ընտրություն չէ: Ընտրությունն արժեքային համակարգի ձևաչափ է: Դատելով նրանից, թե ինչ է կատարվում հասարակության մեջ, կտեսնենք, որ լյումպենիզացիայի վիճակներն ավելի են խորանում, կտեսնենք, որ ամեն ինչ վաճառվում է: Հասարակ […]

«Դատենք ինքներս մեզ» /տեսանյութ/

Երգահան Վահան Արծրունին հիասթափված է. մարդիկ ընտրակաշառք վերցրին ու գումարի համար ընտրեցին այս կամ այն քաղաքական ուժին կամ թեկնածուին: «Այս մարդիկ իրենց բարոյականության կայացումը տեսնում են անբարոյականության՝ ձայնի դիմաց փող վերցնելու մեջ: Բայց այդ զանգվածն իրեն մեղավոր չի զգում, ամոթ չի ապրում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վահան Արծրունին: Երգահանը շեշտեց՝ քաղաքականությունը, մեծ հաշվով,  գործարք է։ Անդրադառնալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի