08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախարարը` տաքսու վարորդներին /տեսանյութ/

«Օնլայն տաքսի ծառայությունների բոլոր վարորդները  չեն, որ հարկերը վճարում են, դրա համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է կազմակերպում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով անհատ տաքսու վարորդների բողոքին, թե «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները […]

Հանրապետության հրապարակի հարակից այգին համալրվել է ևս 4 խաչքարերի կրկնօրինակներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգի, ծանոթացել հանգստի գոտում տեղադրված նոր խաչքարերին: Երևանի քաղաքապետարանի հերթական այս նախաձեռնության շրջանակում հանրությանն են ներկայացվել 4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով վերարտադրված խաչքարերը՝ հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետանն ու պատմաբան Արգամ Այվազյանը […]

Հայ սամբիստները փայլում են Եվրոպայի առաջնությունում

Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ: Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ […]

«Ինչ լավ ա՝ ես եմ «կանեցը»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծ ներկայացրեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Առաջարկվում է  մուտքի վիզա ստանալու գործընթացը պարզեցնել. միայն դիմում լրացնել և հանել հարցաթերթիկի պահանջը: Նախագիծը զեկուցելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց` հարցեր կամ առարկություններ կա՞ն: Ոչ մի հարց կամ առաջարկություն չհնչեց: Վարչապետը բոլորին մաղթեց բարձր տրամադրություն և հայտարարեց նիստի ավարտի մասին: «Ինչ լավ ա՝ ես […]

«Եթե էդքան դուխով է… ». կառավարության մոտ թեժ էր /տեսանյութ/

Կառավարության դիմաց այսօր Քաղցրաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայի մասնակիցները գործադիրից պահանջում էին 2015 թվականին մթերված խաղողի գումարը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար ՀՀ վարչապետի և իրավապահ մարմինների հետ քննարկում կիրականացվի այդ թեմայով:   Կառավարության դիմաց բողոքի ցույց անող քաղցրաշենցիները նախարարին ասացին՝ ով բերել է «Վինարին», թող նա […]

Գյումրիում ոստիկաններին ծեծ ենթարկելու քրգործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 24-ին՝ […]

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝  բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության  «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում  առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ: ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում  հատված ծառերի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով […]

Մեր հանրային դիսկուրսի մեջ սպան ու հրամանատարը բացակայում է. Վ. Սարգսյան

Բանակը ոչ միայն պատրաստ է «Ազգ-բանակ» կոնցեպտին, այլև բանակին դա չափազանց անհրաժեշտ է, այսօր «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այսօր մենք դժվարանում ենք նույնիսկ բառեր գտնել սահմանին կանգնած զինվորին գովաբանելու համար, բայց դրանում չկա մեր սպան, մեր հրամանատարը: Տպավորություն է, որ ոչ թե բանակի աջակցությամբ, այլ՝ ի հակառակ բանակի է զինվորը […]

Մեր երկիրը չունի թիկունք և սահման, առաջին կամ հետին գիծ. Լևոն Մկրտչյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի բացմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարար […]

«Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը

«Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքների դեպքում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է»,-այսօր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ««Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ այն ապահովում է ամբողջ պետությունը բոլոր ոլորտներում»,-նշեց նա: Նախկին նախարարը հավելեց, որ եթե չլինի զարգացած տնտեսություն, մենք չենք կարող բանակի մարտական հզորությունը ապահովել, ժամանակակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի