25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե էդքան դուխով է… ». կառավարության մոտ թեժ էր /տեսանյութ/

Կառավարության դիմաց այսօր Քաղցրաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայի մասնակիցները գործադիրից պահանջում էին 2015 թվականին մթերված խաղողի գումարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար ՀՀ վարչապետի և իրավապահ մարմինների հետ քննարկում կիրականացվի այդ թեմայով:  
Կառավարության դիմաց բողոքի ցույց անող քաղցրաշենցիները նախարարին ասացին՝ ով բերել է «Վինարին», թող նա էլ փակի պարտքը:

«Առաջարկն ի՞նչ է, որ գնանք, բռնենք այդ մարդկանց և ասենք՝ բերեք, փողը տվե՞ք: Հիմա հանրային հայտարարություն եք անում. նա ով բերել է «Վինարին», թող բերի գումարը փակի: Լուծում առաջարկում եք, ես էլ ձեր ասածը փոխանցեցի՝ եթե էդքան դուխով է, թող գա, ձեր դեմը կանգնի ու տա»,-գյուղացիներին ասաց գյուղնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ