26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Նարեկը նշանված էր, չհասցրեց ամուսնանալ…

«Նարեկ Պողոսյանը ծնվել է 1988թ. hոկտեմբերի 18-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, ազատամարտիկի ընտանիքում: Տան միակ տղան էր, արցախյան գոյապայքարում ակտիվ մասնակցություն ունեցած, երկրորդ կարգի հաշմանդամ Կարո Պողոսյանի մինուճար որդին: Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի հարազատ դպրոցում: 2006-2008թթ. զորակոչվել և ծառայել է ԼՂՀ Մարտակերտի ՏԶԿ-ում: 2009թվ. օգոստոսից 4 ամսվա ժամկետով սովորել է Հոկտեմբերյանի ռազմական ուսումնարանում: […]

Լեոնիդ Ազգալդյանին վնասել են, հերոսի կոչում էլ չեն տալիս (տեսանյութ)

Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «Ազատագրական բանակ» ջոկատի զինվորներ Գագիկ Գինոսյանն ու Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ «Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-ամյա տարելիցին ընդառաջ  վաղը՝ ժամը 19:00-ին, Առնա Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ է լինելու, որի ժամանակ նաև քննարկում է լինելու սահմանային լարվածության վերաբերյալ: Սարգիս Հացպանյանը պատմեց, որ Լեոնիդ Ազգալդյանն առանձնանում էր որպես խիստ  ու կարգապահ […]

Վիգենի վերջին հրաժեշտը

«Զոհված զինծառայող Վիգեն Պետրոսյանը Սևան քաղաքի բնակիչ էր: Այսօր ամբողջ քաղաքը ցավ և զայրույթ է ապրում»,-Henaran.am-ի   թղթակցի հետ զրույցում ասաց Սևան համայնքի, Գագարին թաղամասի «Լույս»  համատիրության նախագահ Ալիկ Խաչատրյանը: Խաչատրյանը հայտնեց, որ Վիգենն ունի երկու եղբայր, մեկը իրենից մեծ է, մյուսը` փոքր: «Մեկ ամսից պետք է զորացրվեր: Արմատներով Սևանի շրջանի Վարսեր գյուղից են: Սովորական ընտանիք […]

Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն

Երեկ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6-­ը տեղափոխվել է Ստուպինո, 3-­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, […]

21-ամյա հարսը կասկածվում է սկեսրայրին սպանելու մեջ

Երեկ ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը […]

Երիտասարդ տուրիստներին գրավելու հետաքրքիր նախագիծ. 200 ուսանող կգա (տեսանյութ)

Օգոստոսին 1-21-ը Հայաստանում առաջին անգամ կայանալու է EPIC նախագիծը, որը կրթական և տուրիստական բնույթ է կրելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: «Նախագիծը նպատակ ունի երիտասարդ սերնդին բերել Հայաստան»,-նշեց նա: Նախագծի համահեղինակ Գևորգ Ավետիսյանն ասաց, որ սա ամառային ճամբար հիշեցնող միջոցառում է լինելու, կազմակերպվում է «Արմենիա թրավլ» տուրիստական […]

Երևանում կառուցվելու է «Նոյ» ազգագրական թաղամաս

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հայտնեց, որ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կկառուցվի «Նոյ» ազգագրական թաղամաս: «Այն իրենից ներկայացնելու է 2-3 հարկանի շենքերի կառուցում՝ ներքին բակերով», -ասուլիսի ժամանակ ասաց նա: Թաղամասում ներկայացված է լինելու Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։ Ինչ վերաբերում է «Հին Երևան» նախագծին, որն այդպես էլ կյանքի չի կոչվում, Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ 1-1.5 ամսվա ընթացքում […]

Նիսյայի տետրով. թող ների պարոն Քոթանջյանը

Մի քանի օր առաջ մի շատ տհաճ երևույթի ականատես եղա. Երևանի դեղատներից մեկում տեսա, թե ինչպես էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը պարտքով գնում իր դեղերը: Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին, թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել: Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը […]

Պատերազմի վկաները ուժեղ են /տեսանյութ/

«Ծնվել եմ Մատաղիսում, 1992 թվականի բռնագաղթի պատճառով ընտանիքս տեղափոխվեց Ստեփանակերտ: Ստեղծագործել սկսել եմ 11 տարեկանից, սկզբում միայն սիրո թեմաներ էին, որտեղ սերը`մոր, հայրենիքի, հողի մասին էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, ով ապրում և ստեղծագործում է Արցախ աշխարհում: Սոնա Համբարձումյանի խոսքով` պատերազմի վկա դարձող մարդիկ ավելի խաղաղ են լինում և ավելի ուժեղ:  […]

«Ասում են` Լոս Անջելեսում միայն ռաբիզն է, ոչ, չկա նման բան» (տեսանյութ)

Ամերիկաբնակ երգիչ Գևորգ Չաքմանյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է իր կարիերային, իր նախկին սաների հետ ունեցած կապին, նաև հայկական երաժշտությանը: Երգիչը արդեն 25 տարի է, որ բեմում է, ներկայումս փոքրիկների խումբ ունի ԱՄՆ-ում, նաև տարեցների: Իսկ վերջերս էլ Երևանում կայացավ նրա բեմական գործունեության 25-ամյակը: Դիտեք տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի