27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը մեկ վայրկյան անգամ չմտածեց ու երկու փոքրիկներին մեծացնելու պարտավորությունը կնոջ ուսերին թողնելով գնաց իր զինվորների կողքին լինելու: Կնոջը պատգամեց.«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»: Գնաց ու դարձավ հանուն հայրենիքի  կյանքը տված  հերոսներից մեկը, գնաց, որովհետև չէր կարող չգնալ: Իր զավակները պետք է մեծանան իմանալով, որ հայրը հայ էր, […]

Ցմահ դատապարտյալին փորձում են «կոտրել»

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է  23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։ Դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել դատավոր Արթուր Ադամյանին՝ նշելով , որ նա չի կարող անաչառ քննել իր դիմումը ։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստը […]

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն: Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  […]

Յուրան գնաց ու պատգամեց` սպասիր. 24 տարի անց կինը մանրամասնում է /տեսանյութ/

Յուրի Առուստամյանը գնաց պաշտպանելու հայրենի հողը: Նա սիրելի կնոջը պատգամեց ` սպասիր, գալու եմ: Զարինե Հակոբյանը արդեն 24 տարի սպասում է…. Այսօր սեպտեմբրի 28-ին Արցախյան պատերազմի հերոս հրամանատարներից Յուրի Առուստամյանի տարեդարձն է: Կինը նրա մասին անցյալով չի խոսում, խոսք է տվել` սպասում է: Զարինե Հակոբյանի աչքերում սեր ու նվիրվածություն կա.«Յուրան թոռներին չի տեսել, բայց նրանք էլ […]

Մարդկանց սրտերի ջերմությունը. ահա թե ինչ է գրավում զբոսաշրջիկին Հայաստանում (տեսանյութ)

Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանը և «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանն արձանագրում են, որ նախկինի համեմատ Հայաստանի ճանաչելիությունը բավական բարձրացել է: «Ամեն տեղ էլ ճիշտ գրագետ մոտեցման դեպքում արդյունքն ակնհայտ է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայկ Գրիգորյանը: Արթուր Ոսկանյանը նշեց, որ տուրիստների հոսքը ևս ավելացել է, այդ թվում եվրոպական […]

«Աշխատանքի անցնում է նա, ով ուսուցչին 3000-ից 5000 մանեթ տալիս ա»

Երեկ մի հոդված կարդացի: Մանկապարտեզի տնօրենին գործից ազատել են նախօրոք չհաշվառված երեխայի ընդունելու համար: Հա ի՞նչ, ի՞նչ վատ բան ա արել: Վատ բան չէր լինի, եթե նմանատիպ հիմնական դեպքերում ստավկան 100$ չլիներ: Մնգոներից գանք դպրոցներ. Հաճախ են հայտարարություններ լինում պետական դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար: Ու դեպքեր են լինում, երբ աշխատանքի անցնում է նա, ով […]

«Մայրս չիմանա, որ վիրավորվել եմ…». Սևակի վերջին խոսքերը

Քո առաջ պարտք ունեմ Սևակ… Մի տարի առաջ այս օրը ընդհատվեց երկրային կյանքիդ թելը: Պատերազմին դեմքով էիր նայում ու քո վրա կրում բոլոր փամփուշտները: Թշնամուց չէիր վախենում, ցավից չէիր վախենում, միայն մի բան էր քեզ զգոն պահում.«Մայրս չիմանա, որ վիրավորվել եմ…»: Մեկ տարի առաջ` Սևակ Խաչատրյանը խառնվեց հերոսների երամին ու գնաց երկնքից հսկելու մեր երկրի […]

Թուլացեք ու երջանիկ ապրեք. Մհերն՝ իրեն քննադատողներին

«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես եւ իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից եւ նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց»,-Ինստագրամի իր էջում գրել է երգիչ Մհերը՝ խոսելով մի քանի օր առաջ ստացած վաստակավորի կոչումից ու դրա վերաբերյալ հանրևային քննադատություններից: «Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում […]

Գնդակը մտել է ծնոտը, թիկունքով ներքև իջել . հրաշքով փրկված զինվորը /տեսանյութ/

Ավետիս Զարգարյանը անցել է դաժան փորձության միջով: Ապրիլյան պատերազմը խեղեց Ավետիսի երազանքները, բայց նա կարողացավ հաղթահարել և կամաց-կամաց դուրս է գալիս ծանր մղձավանջի միջից: Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի  մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները վստահ չէին, թե Ավետիսը կապրի, բայց պայքարում […]

Սամվելը Կարապետյան, Քանաքեռցի Գառնիկը, Ասկոլկեն` Բեկոր Աշոտը… ազատամարտիկը հուզվեց

«Հայաստանը, իր ուժով ստեղծեց անկախություն: Մենք միշտ պարտք ենք մեր փոքրիկ  ու թանկ հայրենիքին: Այսօր` սեպտեմբերի 21-ին առաջինը շնորհավորում եմ մեր բանակին, որ պետականություն ունենք, ունենք գերբ ու եռագույն: Ունենք նաև հերոսներ, որ բազմիցս արյուն են տվել մեր անկախության համար: Ամեն պետություն չէ, որ անկախություն ունի: Մենք արժանացել ենք մեր անկախությանը` մեր արյամբ ու նվիրումով»,-Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված