«Մենք ամեն ձև պահեցինք, բայց ոմանք տվեցին»․ Օմարի արծիվները ցավը սրտներում լքում են հայրենիքը /տեսանյութ/

ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին Մեղրիին հարակից Նռնաձոր համայնքում ԱԹՍ-ի արկն ընկել էր գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյան մեքենայի վրա, բայց չէր պայթել։ Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում սարկավագին դիմավորեցին անակնկալ նվերով՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը նրան նոր ավտոմեքենա նվիրեց:
«Ավտոբուսս Հայաստանն է. վերջում նստած պապիներից մեկը թերթ է գնել առավոտ շուտ ու լուրերն է աչքի անցկացնում, կողքի տղամարդն աչքի տակով պապի ձեռքի թերթն է կարդում: Պապին բացականչում է՝ աման, հոկտեմբերի 27-ն է այսօր: Մի պահ բոլորը պապին են նայում ու հետո անցնում իրենց «գործին»: Պապին ամեն լուրի հետ բերանն է ճպպացնում, տղամարդը՝ դեմքը խոժոռում: […]
Երեկ համացանցում տարածվեց զինծառայող Սարմենի հերոսությունից մի դրվագ: Նրա սխրագործությունը ներկայացնում են ստորև. -Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ -Ես կանեմ կամանդիր… -Էդ ովա՞… -Ես եմ կամանդիր… -Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա -Սարմեննա կամանդիր -Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի … … […]
Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան։ Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան: Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։ Ինչու՞։ Պատերազմական […]