04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները հանդիպում են 1785թ․, Ղուկաս կաթողիկոսի ագուլեցի Թումանի որդի Իփակչի Աստվածատուրին ուղարկած թղթի մեջ։ Եկեղեցու առաջին շինությունը փայտաշեն էր, որի տեղը 1922 թվականին Զոհրապ, Մարկոս, Բաբա և Օհանջան Տեր Մաթևոսյան Թառումյան եղբայրների միջոցներով ու ջանքերով կառուցվեց քարաշեն եկեղեցի։ Վերջինիս մասին վկայությունը պահպանվել է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա […]

Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի  Դրախտիկ գյուղի արևմտյան մասում՝ մի բարձրադիր բլրի գագաթի հարթ տափարակին, որի շուրջը նախկինում տարածվել է գյուղը։ Տեղացիներին այն հայտնի է Նարեկավանք և Նռնեգավանք անուններով։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորի աջ եզրաքարի վրա պահպանված արձանագրության՝ կառուցվել է Թվին ՌՂԴ (1645 թվականին), սակայն պատերին ագուցված բազմաթիվ խաչքարեր ներկայիս […]

Օծկավանք

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից հյուսիս-արևմուտք, լեռնային անտառապատ բարձունքի վրա: Ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Որոշ տեղեկություններ են տալիս մի քանի կցկտուր վիմագիր արձանագրությունները, որոնք, ցավոք, ամբողջական չեն: Դատելով դրանցից, կարելի է ենթադրել, որ վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Վանքի կառույցների մասին համառոտ հիշատակություն ունի […]

Հղցկոտի կամուրջը

Հղցկոտի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 200 մետր հարավ-արևմուտք՝ Հղցկոտ գետի վրա ։ 2020 թվականի նոյեմբերից Ավետարանոց գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Կամուրջի կառուցման մասին տեղեկություններ չկան, սակայն, հաշվի առնելով կառուցման առանձնահատկությունները և ճարտարապետական ոճը, այն թվագրվում է 17-18-րդ դարերով։ Միաթռիչք կամուրջ է։ Կառուցված է անմշակ գետաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են կամարի անկյունաքարերը։ […]

Վանքասարի եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում, Վանքասարի  գագաթներից ամենաբարձրի վրա` Արցախի Տիգրանակերտ քաղաքի տարածքում` դաշտավայրի նկատմամբ 290 մետր բարձրության վրա: Եկեղեցու մասին առաջին հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը. «Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի»: 1890 թվականին եկեղեցի է այցելել Խաչիկ վարդապետ […]

Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում։ Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան: Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» : Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից : Եկեղեցին միանավ կառույց է, […]

Ջարվանեսի կամուրջը

Ջարվանեսի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից մոտ 2․5 կմ  հյուսիս-արևմուտք, Իշխանագետի Տումի վտակի վրա ։ Կամուրջը հայտնի է Ջարվանես կամ Ջրվանես անուններով։ Կառուցման վերաբերյալ պատմական տեղեկությունները բացակայում են։ Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների` կամուրջը կառուցվել է 13-րդ դարի կեսերին։ Այն կարևոր ճանապարհային կապող հանգույց է հանդիսացել Քթիշ բերդի, Գտչավանքի և նրանցից հյուսիս ընկած […]

Եղիշեի վանք

Ճարտարի հնօրրանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եղիշեի վանքը, որը գտնվում է Ղուզե Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին: Վանքի միակ եկեղեցին արձանագրությունների մեջ կոչվում է Եղիշայ կույսի անապատ: Եկեղեցին ուշ միջնադարի ոճի հատուկ բազիլիկ է, ներսում ունի երկու սյուներ, ծածկը թաղակապ է: Բեմի երկու կողմից կան ուղղանկյուն հատակագծով խորաններ: Պատերում բացված են երեք մեծ […]

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարում, խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Ամբողջությամբ վերանորոգվել է 2014-2016 թվականներին։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մուշկապատում։ Բարձր է ծովի մակերևույթից 1019 մ։ Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված