24 Մարտի, Ուրբաթ, 2023
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ո՞ր դեպքում ուսուցիչը կարող է օգտվել սոցփաթեթից` բուժման նպատակով

17

Henaran.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում ուսուցիչներից, ովքեր չեն կարողանում նախատեսված սոցփաթեթի գումարի հաշվին հոգալ իրենց բուժման ծախսերը, ինչն ամրագրված է օրենքով: Ուսուցիչներից մեկը, օրինակ, ով աշխատում է մարզի դպրոցում, ասաց, որ, տևական ժամանակ բուժում է ստացել մայրաքաղաքի մասնավոր պոլիկլինիկաներից մեկում, շուրջ 480 հազար դրամի ծախս է արել, բայց պոլիկլինիկային ոչ մի դրամ չի կարողացել փոխանցել […]

Ինչո՞ւ էր Արթուրը ամբողջովին մերկ, մյուսները` նույնիսկ կոշիկներով

71243

Ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբավորմանը չի շտապում ահաբեկչական որակումը տալ. «Նախ առաջինը, եթե դա լիներ ահաբեկչական խմբավորում, նման զենք-զինամթերքի առկայության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ի «ԱԼՖԱ» ջոկատայիններին, եթե անգամ ավելացնեինք մի որևիցէ  «ՕՄԵԳԱ» ջոկատ՝ նրանք նախ չէին համարձակվի մոտենալ այդ տանը, հետո կասկածում եմ, որ ինչ-որ մեկը նման հրաման արձակեր, քանի որ կարծում եմ ԱԱԾ-ն քաջատեղյակ […]

Պարոն նախագահ, ինձ տվեք որդուս. ցնցող ու սարսռեցնող պատմություն /վիդեո/

kadr

«Իմ տղային տանից տարել են ու կորցրել են: Ճակատը պաչել եմ ու տանից դուրս է եկել»,- Կառավարության շենքի մոտ աղեկտուր ճիչով Henaran.am-ի թղթակցին  դիմեց մի կին: Կինը արտասվում և խնդրում էր, պահանջում, որ վերադարձնեն իր որդուն: «30 տարեկան տղայիս տարան ու կորցրին: Հիմա ես ինչ անեմ: Խնդրում եմ ՀՀ նախագահին ու վարչապետին, օգնեք ու տղայիս […]

«Հերիք է ավանակի տեղ դնեն» /վիդեո/

Snapshot - 17

«Գերակա շահի զոհերից ենք, արդեն 8 տարի ապրում ենք վարձով: Պայմանագրով նշված էր, որ 3 տարի հետո մեզ տուն կտան, բայց հետո էլի 3 տարով հետաձգեցին: Մեր տան վարձերը ուշացնում են, զզվացնում են, էլ ներվեր չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի 33 թաղամասի բնակչուհի Նունե Կարապետյանը: Կարապետյանը նշեց, որ բնակիչները այլևս համբերել չեն ցանկանում ու […]

Բեմում նա թագուհի էր /վիդեո/

22

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ թատրոնի բեմում արևմտահայերենի ամբողջ հմայքն ու գեղեցկությունը, պերճությունն ու երգեցիկությունն ամենագեղեցիկը Վարդուհի Վարդերեսյանի մատուցմամբ է հնչել: Ամենատարբեր դերեր, ամենատարբեր կերպարներ, ամենտարբեր երնագներ ու տրամադրություններ է փոխանցել դերասանուհին  թե՛ բեմից, թե՛ էկրանից` իր հանդիսատեսին մասը դարձնելով բոհեմական հուզմունքի ու բերկրության: Բեմում, նա, իրավամբ, թագուհի էր. խաղի ու խոսքի, մարմնի […]

15 ամյա պատանին պատերազմի ականատես էր. արարեց ցավից /վիդեո/

Snapshot - 12

Բանաստեղծ Արա Ալոյանը իր «Համանվագ ցավի և հարության» պոեմին ծնունդ տվեց, երբ ընդամենը 15 տարեկան էր: Մեկ հայրենանվեր հայորդուն ձոնված ստեղծագործությամբ՝ պատանին իր տողերում հավերժորեն անմահացրեց բոլոր հերոսների հիշատակը: «Պոեմը գրել եմ Վարդենիսում, որտեղ անցավ իմ մանկությունը: Կարելի է ասել՝ պատերազմի մասնակց էի ու ականատես»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արան: Նշենք, որ 5 հազար օրինակով […]

Վաստակաշատ մանկավարժը մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

47fa5184-7cf5-43f2-b467-8af12e676afb (1)

Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ: Հայրենի բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, սակայն նա քայլում էր հենաթիակներով: 2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, տիկին Աիդայի ոտքը նույնպես վիրահատեց, և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում այժմ կարողանում […]

«Ա՛յ, քնած մանուշակ…». Սասուն պապը դարդոտել է /վիդեո/

Snapshot - 22

«Էդ Սահմանադրության մեջ ժողովրդի մասին մի բան կա՞…»,-Henaran.am-ի թղթակցին ասաց բոլորին հայտնի 77 ամյա ազատամարտիկ Սասուն պապը: Սասուն պապը, որը բոլոր ժամանակների ազատամարտիկների ու հայրենանվեր մարդկանց նկարները կրծքին է պահում, ու այդ պատճառով ասում են՝ քայլող Հայաստան` տխուր է… Սասուն պապը անքուն է, հուսալքվածներին  է սատարում, երբ հաց չունի, երբ մրսում է, բայց հոգով ամուր […]

Վարչապետն էլ է հետևի դռնից փախնում

download

«10 տարի առաջ պետական կարիքների համար քանդվել է մեր տունը: Քանդվելուց հետո պարզ դարձավ, որ ապագա կառուցապատողը մի տունը վաճառել է 5 հոգու:  2-3 տարի մեր վարձակալած բնակարանների վարձը տվեցին ու դադարեցրին, քանի որ Պապոյանը` կառուցապատողը ձերբակալվեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եկմալյան փողոցի նախկին բնակչուհի Կարինե Պապոյանը, ով երկու սենյականոց տան սեփականատեր է եղել: Ընտանիքով հայտնվել […]

Երկար եղունգներով ու երկար մազերով. ցմահի մահը

datapartyal-600x371

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ, 42 ամյա  Կարեն Բոյաջյանը: Henaran.am-ի թղթակիցը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հաստատեց մահվան մասին տեղեկատվությունը, նշելով, որ դատապարտյալը կոմայի մեջ է եղել, սակայն մահվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

Ամենաընթերցված