23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծանրմարտն ինձ համար կյանք է. Անդրանիկ Կարապետյան

Վերջին օրերին հայ ազգն իր հաղթանակներով ու քաջությամբ աչքի ընկավ ոչ միայն մարտի դաշտում, այլև մարզաշխարհում: Հայաստանը մեդալներ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր բոլոր մարզիկները դեռ ասպարեզ դուրս չեն եկել, բայց արդեն իսկ մեդալների մեծ պաշար ունենք:

Henaran.am-ը զրուցել է ծանրամարտի 77 կգ քաշային կարգի նորընծա չեմպիոնի՝ Անդրանիկ Կարապետյանի հետ:

«Այս հաղթանակն ինձ համար որոշակիորեն սպասված էր, քանի որ լավ մարզավիճակում էի: Շատ եմ ջանք թափել հատկապես հրում վարժությունում հաջող հանդես գալու համար, քանի որ այդ վարժությունում փոքր-ինչ թերանում էի», – ասաց Անդրակին Կարապետյանը:

Ծանրորդն ընդգծեց՝ ցանկացած հաղթանակ ուժ ու կորով է տալիս, ոգևորում՝ նոր բարձունքների ձգտելու համար: «Արդեն 9 տարի է, ինչ զբաղվում եմ ծանրամարտով: Այդ մարզաձևն ինձ համար արդեն կյանք է դարձել, որով ես ապրում եմ, ոգեշնչվում»:

Անդրանիկն ընդգծեց՝ ծանրորդը միայն ֆիզիկապես չէ, որ պիտի ուժեղ լինի. մարզիկի հոգին ևս պիտի տոկուն ու մաքառող լինի:

Անդրադառնալով իր նպատակներին ու անելիքներին՝ Անդրանիկն ընդգծեց.

«Ցանկացած մարզիկ երազում է մասնակցել Օլիմպիական խաղերին: Ես ջանք չեմ խնայի, որ մասնակցեմ ու հաջող հանդես գամ Օլիմպիական խաղերի ընթացքում: Անշուշտ, հիմա քաջ գիտակցում եմ, որ այս արդյունքով չեմ կարողանա լավագույն տիտղոսը նվաճել օլիմպիադայի ընթացքում, բայց դեռ ժամանակ կա: Ես և մարզիչս կաշխատենք, որ լավ հանդես գամ, և, ինչու՞ չէ, Աստծո կամոք չեմպիոն դառնամ», – լավատեսական նոտայով եզրափակեց չեմպիոնը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ