23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հենց հիմա հիվանդանոցում եմ. սևազգեստ մայրը կդիմի մինչև Եվրոդատարան

Վերաքննիչ դատարանը մերժել է բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի բողոքը. նրանց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը կմնա անփոփոխ:

Այս մասին  Henaran.am –ին տեղեկացրեց պաշտոնական վարկածով գլխուղեղի կայծակնային ուռքուցքից մահացած ժամկետային  զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:

«4 օր առաջ ստացանք պատասխանը, որ մերժել է դատարանը: Իրենք թող մերժեն, իսկ ես պայքարելու եմ մինչեւ վերջ, մինչեւ Եվրոդատարան: Առողջությունս այդ դեպքից հետո լրիվ վատացավ: Հենց հիմա հիվանդանոցում եմ»,- նշեց  Իրինա Ղազարյանը:

Իրինա Ղազարյանը տեղեկացրեց , որ իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան էին անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում:

Ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ