23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Կուտ» են տալիս, կիսաապրելը ո՞ւմ ա պետք. գյուղացիները հասել են կառավարություն /վիդեո/

ՀՀ կառավարության առջև այսօր նորից  բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի  Քաղցրաշեն և Այգեզարդ  գյուղի բնակիչները՝ մթերված խաղողի դիմաց գումար ստանալու համար: Գյուղացիները պնդում են, որ իրենց մթերված խաղողի դիմաց գումարները հինգ ամսից ավել է չեն վճարվում, որովհետև Գինու գործարանը ֆինանսական  խնդիրներ ունի:

«Մարդ կա միլիոն դրամից ավելիի  խաղող է տվել: Հիմա գարուն է ու փող չունենք վազերը սրսկելու և այլ աշխատանքների համար: Ճար չի մնացել, ստիպված նստելու ենք կառավարության դիմաց ու տուն չգնանք: Ոչ մեկ մեզ չի լսում: Սենց ոնց կլինի: Բոլորս էլ պատրաստ ենք կտրուկ քայլերի: Կիսաաապրել վիճակը ո՞ ւմ ա պետք: Կուտ են տալիս մեզ՝ խաբում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեզարդ գյուղի բնակիչ Արսեն Մանուկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ