23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

« Կանանց պինդ ծննդաբերություն … ». գեներալ Մանվելն ու կամավորները /վիդեո/

«1992 թվականին իմ 24 տարեկան տղան զոհվեց Մարտակերտում : Ես այդ ժամանակ Մարտունիում էի: Կամավոր եմ եղել պատերազմի առաջին իսկ օրվանից և տուն եմ վերադարձել 1994 թվի նոյեմբերի 27-ին: Մեր տղաները ոչ թե զինվոր են , այլ զրահապատ պատնեշ կանգնած սահմաններին»,-պատմում է արդեն տարեց կամավորական «Ճուտ»-ը, ով խուսափում է խոսել պատերազմի բերած տառապանքից, որ անձնապես է հարվածել իրեն` տանելով որդուն: Միեւնույն է ամուր է, զոհերից չի խոսելու, վերածննդի գաղափարով ա շարունակում ապրել` «երիտասարդ կանանց ցանկանում ենք պինդ ծննդաբերություն»:

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը չի պատրաստվում վերադառնալ առաջնագծից: Նա հանդիպել է հերթափոխի եկած կամավորների հետ և զրուցել:

«Եկել ենք ստեղ մեր ժողովրդին, մեր երկիրը, մեր անկախությունը պահելու համար: Անկախ ամեն ինչից մենք մեր խնդիրը կատարել ենք: Ձեր ներկայությունը ոգևորեց ժողովրդին՝ առաջինը: Զինվորին, որը խրամատումէր ու խոսքը մեր երեխեքի, մեր թոռների մասին է: Մենք եկել ենք ջահելների մոտ »,-դիմելով կամավորականերին` ասել է Մանվել Գրիգորյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ