18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Աստղային զույգին հյուրընկալել են Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման  Սպիտակ տան Օվալային դահլիճում հանդիպել է դերասաններ Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին, հայտնում է “Associated Press”-ը: Դերասանական զույգին լրագրողները տեսել էին Սպիտակ տան մոտ: Նախագահի մամլո ծառայությունը հաստատել է, որ նրանք հանդիպել են նախագահի հետ: Ամուսինները Վաշինգտոն էին ժամանել Ջոլիի ռեժիսորական աշխատանքի դիտումը կազմակերպելու համար: Օբաման Փիթի եւ Ջոլիի հետ քննարկել […]

Գողացված ապրանքը “մատնել է” գողին

Անգլիական Սոմերսեթ կոմսության դատարանում քննարկվել է նոութբուքի գողության մի դեպք, որի մեղավորին հաջողվել է պարզել գողացված ապրանքի վրա տեղադրված հսկման սարքի միջոցով: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքը, գողին գտել են այն բանից հետո, երբ նոութբուքը տիրոջ էլեկտրոնային փոստին է ուղարկել իր գտնվելու վայրի կոորդինատները, ինչպես նաեւ 19-ամյա հանցագործ Ռաստին Հալաջիի  նկարը` քնած վիճակում: Հանցագործի […]

Սահակաշվիլին իրեն Դավիթ թագավորի հետ է համեմատել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ներկա գտնվելով Գորիում հիվանդանոցի բացման արարողությանը, մի շարք անկեղծ եւ բավականին ոչ համեստ մտքեր է արտահայտել: Մասնավորապես, գնահատական տալով Վրաստանի զարգացմանը` նա նշել է, որ շուրջ 10 դար դեռեւս  նման հաջողություն չի գրանցվել: Վրաստանի նախագահի խոսքով` այժմ երկիրը գտնվում է զարգացման այն նույն փուլում, ինչ վրաց Դավիդ Շինարար թագավորի օրոք էր: […]

Հունգարիայի նախագահին մեղադրել են գրագողության մեջ

Հունգարիայի նախագահ Փալ Շմիտի դոկտորական աշխատանքը արտագրված է բուլղարացի գիտնականի աշխատանքից: Այս եզրակացությանն է եկել “HGV” հունգարական ամսագիրը` համեմատելով Շմիտի եւ Օլիմպիական Միջազգային Կոմիտեի նախկին անդամ Նիկոլայ Գեորգիեւի աշխատանքները: Խոսքը “Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծություն” աշխատանքի մասին է, որը Շմիտը պաշտպանել է 1992-ին Հունգարիայի Ֆիզկուլտուրայի համալսարանում: Լրագրում նշվում է, որ աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել: […]

Մարդու իրավունքների թուրք պաշտպանը կոչ է անում իր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների հայտնի թուրք պաշտպան եւ “Բելգե” հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուն, որն այժմ բանտարկության մեջ է գտնվում, իր փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել Թուրքիայի պառլամենտին, որում կոչ է անում վերջինիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր նամակում Զարաքոլուն մասնավորապես նշել է. “Ցեղասպանության 100-ամյակը մոտենում է, իսկ ժխտման քաղաքականությունը դեռեւս շարունակվում է: Թուրքիան պետք է ընդունի պատմական փաստը: […]

Հայտնագործվել է աշխարհի ամենափոքր գորտը

Պապուա -Նոր Գվինեայի ջունգլիներում գիտնականները գտել են աշխարհի ամենափոքր գորտը: Նրա երկարությունն ընդամենը 7 մմ է: Մուգ դարչնագույն կենդանու փոքր չափսերը թույլ են տալիս նրան որս անել անտառի խորքերում թափված տերեւների կույտերի մեջ: Հայտնագործությունը գրեթե պատահական է եղել: Գիտնականները անտառ են գնացել `ձայնագրելու գորտերի ձայնը, սակայն կողմնակի ձայները` անմիջապես նրանց ոտքերի տակ, ուշադրություն են գրավել: […]

Վիետնամցու 90կգ-անոց ուռուցքը հեռացվել է

Բժիշկները հեռացրել են վիետնամցու 90 կիլոգրամանոց ուռուցքը: Նգուեն Դույ Հային հայտնել է, որ ուռուցքն իր մոտ առաջացել է վաղ մանկության տարիներին եւ գնալով ավելի է մեծացել: 17 տարեկանում կատարած ոտքի հատումը ծնկից ներքեւ ցանկալի արդյունքը չի տվել, իսկ նոր գոյացությունը դարձել է 90 կգ, ինչը գերազանցում է վիետնամցու մարմնի քաշն` առանց ուռուցքի: 32-ամյա տղամարդուն վիրահատել […]

Պլասիդո Դոմինգոն արժանացել է “Վոլֆ” հեղինակավոր մրցանակի

Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն արժանացել է իսրայելական հեղինակավոր “Վոլֆ” մրցանակին արվեստի բնագավառում , որը երկրորդ վարկանշային մրցանակն է համարվում Նոբելյան մրցանակից հետո: 10 դափնեկիրների անունները հայտարարվել են Վոլֆի ֆոնդի կողմից: Ինչպես հայտնել է “Associated Press”-ը, Դոնիգոն մրցանակը կիսել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ: Դոնինգոն դարձել է առաջին կատարողը, ով արժանացել է […]

Այսօր Շնորհակալության միջազգային օրն է

Հունվարի 11-ն անկասկած կարելի է համարել “ամենաքաղաքավարի” օրերից մեկը, քանի որ այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը: Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական նշանակություն: Նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգեւում, ուշադրություն  ցուցաբերում եւ դրական էմոցիաներ են փոխանցում: Իզուր չէ տուրիստական ուղեցույցներում նշվում, որ “շնորհակալություն”  բառը նույնիսկ ակցենտով արտասանելով այն երկրի լեզվով, որտեղ գտնվում ես, արժանանում ես […]

Լինդսի Լոհանին առաջարկել են մարմնավորել Էլիզաբեթ Թեյլորին

Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Լինդսի Լոհանին առաջարկել են “Էլիզաբեթ եւ Ռիչարդ. սիրո պատմություն” ֆիլմում մարմնավորել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին: Ներկայումս դերասանուհին բանակցություններ է վարում  “Lifetime”  ընկերության հետ, որը զբաղվում է ֆիլմով: Այն կպատմի Թեյլորի եւ նրա ամուսնու` դերասան Ռիչարդ Բարտոնի հարաբերությունների մասին, ովքեր ամուսնացած են եղել 1964-1974 եւ 1975-1976-ականներին: Ամուսնական զույգը միասին  նկարահանվել է բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի