24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

“Պայքարելու ենք միայն հաղթանակի համար”. Վարդան Մինասյան

Մալթայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ի երեկոյան  նախախաղային մարզում է անցկացրել “Տա Կալի” մարզադաշտում, որից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան […]

Հայաստանի հավաքականը Մալթայում է

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնեց Մալթա, որտեղ սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22;00-ին Մալթայի ազգային հավաքականի հետ հանդիպմամբ կմեկնարկի 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Երեւան Մալթա թռիչքը տևել է  շուրջ հինգ ժամ, քանի որ վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին  դիմավորել […]

Հայ մարզիկները խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արժանացել են բարձրագույն պարգևների

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում են 19 երկիր, հիանալի հանդես եկան “Խուլերի hայկական սպորտային կոմիտե” հասարակական կազմակերպության մարզիկները: Հունա-հռոմեական ոճում հանդես եկող հինգ հայ մարզիկներից երեքն արժանացել են մրցանակների: 55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել երևանցի Սարգիս Սարգսյանը (մարզիչ՝ Կամո Կիրակոսյան): Աշխարհի առաջնության  արծաթե մեդալակիրներ են դարձել […]

Յուրի Վարդանյանը որոշել է լռել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում քննարկվել են Հայաստանի ծանրորդների ելույթները Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը : Վերջինը հանդես է եկել հրաժարականով: Տեղի է ունեցել նոր ընտրություն, որի ընթացքում միաձայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվեց ՀԱՕԿ –ի փոխնախագահ […]

Հայաստանի հավաքականը մարզվում է /վիդեո/

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին եւ 11-ին կմասնակցի  աշխարհի 2014 թվականի առաջանության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Մալթայի ու Բուլղարիայի ընտրանիների հետ հանդիպումներին;   Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ հավաքականի բաց մարզումը, որին մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Չկար միայն Ռոման Բերեզովսկին: Նա  ով որակազրկված է եւ բաց է թողնելու Մալքայի հետ խաղը: […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

ԿԳՆ-ի ռեկորդը

ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է  Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում   տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով,  շահել է  2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ  սահմանելով աշխարհի ռեկորդ: Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել  երիտասարդների Աշխարհի կրկնակի և  Եվրոպայի  եռակի […]

Հայաստանի հավաքականի կազմը Աշխարհի գավաթի ընտրական փուլին ընդառաջ

Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այն կմեկնարկի Մալթայում`Մալթա-Հայաստան հանդիպմամբ եւ կշարունակվի սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում`Բուլղարիա-Հայաստան հանդիպմամբ: Սեպտեմբերի 3-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է հերթական նախապատրաստական ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով […]

“Պալաչը” չի տա

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Աբովյանի “Կինգ դելյուքս” ֆուտբոլային ակումբը  հայտարարել է լուծարման մասին: Ինչքան էլ հետաքրքիր է, լուրը թողարկելուց հետո ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Ըստ այդմ,   օգոստոսի 30-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշվել է “Կինգ դելյուքս”-“Իմպուլս-2” խաղի նախախաղային խորհրդակցությանը “Կինգ դելյուքս” թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի […]

Աբովյանի ֆուտբոլային թիմը լուծարվում է. էլի “Պալաչն” ու Ծառուկյանի բարեգործությունը

Աբովյան քաղաքի “Քինգ դը լյուքս” ֆուտբոլային ակումբը լուծարման եզրին է: Այս մասին Henaran.am-ին ասաց ակումբի տնօրեն  Գագիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ակումբի հիմանդիր եւ հովանավոր Արթուր Հարությունյանն/Պալաչ/ ասել է, որ այլեւս չի կարող ակումբի ծախսերը հոգալ: Պատճառն ընկերության ֆինանսական վիճակն է:  Հովհաննիսյանի խոսքով, խնդիրը  կապված է “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի գործունեության հետ, ինչի պատճառով տուժել է ընկերությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված