23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆուտբոլասերները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին

Մի խումբ հայ ֆուտբոլասերներ բաց նամակով դիմել են ՀայաստանիՆախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները վերանայելու հարցում միջնորդելու պահանջով: «Իրական Հայաստան» նախաձեռնությունը ներկայացնում է բաց նամակի տեքստը՝ աննշան տեխնիկական կրճատումներով.

“Հարգելի պարոն Նախագահ

Հոկտեմբերի 12-ին կայանալիք ԱԱ 2014թ. ընտրական փուլի Հայաստան-Իտալիա կարևորագույն խաղի տոմսերը հազարավոր ֆուտբոլասերների համար դարձել են անմատչելի: Մի քանի տարի առաջ, Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ Հրազդանը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-ից 10 հազար դրամ):

Մտավախություն կա, որ Հրազդան մարզադաշտում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել ՀայաստանԹուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում մեր ազգային հավաքականը կզրկվի հզոր բարոյական աջակցությունից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս նշել է, որ տոմսերի նման բարձր գինը պայմանավորված է միջազգային պարտավորվածություններով և չի կարող լինել ավելի մատչելի։ Սակայն հարևան Վրաստանում, որի ֆուտբոլային ֆեդերացիան նույն միջազգային պարտավորվածությունների կրողն է, տնային հանդիպումների տոմսերի արժեքը ավելի էժան է, քան մեր մոտ:

Սույն նամակով խնդրում ենք Ձեզ ընդառաջել մեր պահանջին, այն է` հանձնարարել վերանայել մեր հավաքականի խաղերի տոմսերի գները և իջեցնել դրանք, որպեսզի հոկտեմբերի 12-ին բոլորս միասին լինենք մեր հավաքականի կողքին: Այս կարևորագույն խաղին մեր ազգային հավաքականը ունի մեծ աջակցության կարիք”,-նշվում է  “Իրական Հայաստաննախաձեռնության ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում:

Հիշեցնենք, նախօրեին ՀՖՖ-ն հայտարարեց, որ Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գինը չի փոփոխվի:



KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ