Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի […]