06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն և Շեյկը Գավաթի խաղին համբուրվելիս (վիդեո)

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդյան ‘Ռեալի’ խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն եւ նրա սիրեցյալը` Իրինա Շեյկը հաճելի ժամանակ են անցկացրել Դոն Սանտյագո Բեռնաբեուի Գավաթի հանդիպման ժամանակ: Տեսախցիկները մի քանի րոպե շարունակ որսացել են նրանց համբուրվելիս: Այդ հանդիպմանը արքայական ակումբը 8:0 հաշվով հաղթեց “Միլիոնարիոսին”: Երեք գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Կական:

Մխիթարյանն ապացուցում է, որ Լուչեսկուի “Շախտյորի” աստղն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում  Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստների տեսա եւ  լուսանկարահանումը  UEFA Media Day ծրագրի շրջանակներում: ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ […]

2018 թվականի աշխարհի առաջնության քաղաքները

Ցյուրիխում կայացած խորհրդակցության ժամանակ ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել 2018 թվականի աշխարհի առաջնության քաղաքների ցուցակից հանել  Սարանսկը եւ Յարոսլավլը, հաղորդում են ռուսական կայքերը: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի խոսքերով` այս քաղաքաները չեն ընդգրկվել ցուցակում ոչ թե այն պատճառով, որ անհրաժեշտ մարզական միջոցները չունեն, այլ այն պատճառով, որ դրանց գրավչությունը բավարար չէ: Վերջնական ցուցակում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, […]

Հենրիխ Մխիթարյանի պատվին զեղջեր են արվում

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ‘Շախտյորի’ խաղացող Հենրիխ Մխիթարյանը մեծ հարգանք ու պատիվ է վայելում Ուկրաինայում: Դրա մասին է վկայում Մխիթարյանի ակումբի` ‘Շախտյորի’ կազմակերպած հետաքրքիր ակցիան: Ինչպես հաղորդում է footballcity.am-ը, Մասնավորապես ուկրաինական ակումբի պաշտոնական խանութներում 22 տոկոս զեղջ կլինի բոլոր ապրանքներում այն գնորդների համար, ովքեր դրամարկղում ասեն Генрих Мхитарян – самый лучший из армян! արտահայտությունը: Այս […]

Ճգնաժամը ֆուտբոլիստներին ստիպել է հասարակաց տուն գովազդել

Հունաստանի ֆուտբոլային սիրողական  ակումբների համար երկրում շարունակվող ճգնաժամի պատճառով զարմանալի եւ հետաքրքիր հովանավորներ են գտել` հասարակաց տուն եւ թաղման բյուրո: Սիրողական ֆուտբոլի ակումբներին դժվար տնտեսական պայմաններում ոչ ոք չի կարողանում աջակցել, այդ պատճոռով էլ հասարակաց տան առաջարկը մերժել չի ստացվել: Ֆուտբոլիստները, լսելով նոր հովանավորի մասին, առաջին հերթին հետաքրքրվել են` ինչ “բոնուսներ” է այն իրենց տրամադրելու: […]

Հայաստան-Լիտվա հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար վերջինը կլինի

Նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ը, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի եւ Երևանի “Փյունիկի” երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի “Մեծ” ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:

15 ֆեդերացիաների ֆինանսավորումը կավելանա

“Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է”,- սեպտեմբերի 26-ին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը: “Նախ կցանկանայի լսել, կոնկրետ ծրագրեր և առաջարկներ ձեր ղեկավարած սպորտաձևերը զարցացնելու և մասսայականացնելու ուղղությամբ”,- ասել է նախարարը` հորդորելով ներկաներին լինել համարձակ ու անկաշկանդ, փաստելով, որ ինչպես նախարարության, այնպես […]

Հայ լեռնագնացները կմագլցեն 8000 մետր բարձրությամբ Անապուրնա լեռը

Հայ լեռնագնացների թիմը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 1- ը մասնակցելու է Հիմալայան լեռներում կայանալիք փառատոնին: Հայաստանյան թիմն առաջին անգամ է մասնակցելու այս փառատոնին: ‘Հայաստանի լեռները նման են Հիմալայան լեռանաշղթային, այդ պատճառով մենք դժվարություն չենք ունենա հարմարվելու: Մեր առաջնային նպատակն է լինելու տեսնել ու սովորել, թե ինչպես են կարողանում կազմակերպել նմանատիպ միջոցառումներ’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Armenian […]

Արոնյանը մրցաշարային աղյուսակում 2-րդն է

Երեկ ‘Մեծ սաղավարտի’ եզրափակիչ փուլի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վիշվանաթան Անանդի հետ: Երկրորդ տուրից հետո Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Հաջորդ երրորդ տուրում մեր գրոսմայստերի մրցակիցն է լինելու Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը: Երկրորդ տուրի մյուս մրցավեճերում Կարուանան  1:0 հաշվով առավելության է հասել Կարյակինի նկատմամբ, իսկ Կառլսենը նույն հաշվով  առավելության է […]

‘Ոսկե գնդակի’ հավակնորդները` հոկտեմբերի 30-ին

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին կհրապարակի  ‘Ոսկե գնդակին’ հավակնորդների ցուցակը, որտեղ ընդգրկված է լինելու 23 ֆուտբոլիստ:  Այս մասին տեղեկացնում է  El Mundo Deportivo-ն: Իսկ արդեն 2013 թ-ի հունվարի 7-ին պարզ կլինի, թե ով է ստանալու մրցանակը` արժանանալով 2012 թ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ լավագույն խաղացողին որոշող քվեարկությունը կանցկացվի հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի