18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արոնյանը մրցաշարային աղյուսակում 2-րդն է

Երեկ ‘Մեծ սաղավարտի’ եզրափակիչ փուլի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վիշվանաթան Անանդի հետ:

Երկրորդ տուրից հետո Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Հաջորդ երրորդ տուրում մեր գրոսմայստերի մրցակիցն է լինելու Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը: Երկրորդ տուրի մյուս մրցավեճերում Կարուանան  1:0 հաշվով առավելության է հասել Կարյակինի նկատմամբ, իսկ
Կառլսենը նույն հաշվով  առավելության է հասել Վալյեխոյի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Կարուանա – 6
2. Արոնյան – 4
3. Կառլսեն 3
4. Անանդ – 2
5. Վալյեխո – 1
6. Կարյակին – 0

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ