26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Շումախերը դեռ չի որոշել

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, ‘Մերսեդես’ թիմի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դեռևս չգիտի, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: Շումախերը Bild-ին ասել է, որ ինքը միշտ աշխատել է միջազգային մակարդակի վրա, հիմա շատ տարբերակներ կան, սակայն նա չի ցանկանում շտապել: ‘Դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո, բայց մի շարք տարբերակներ կան: Չեմ ցանկանում շտապել այդ […]

‘Ռեալն’ ու ‘Բարսան’ կհանդիպեն միայն կիսաեզրափակչում

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում կապտանռնագույնները կհանդիպեն ‘Ալավեսի’ հետ, իսկ արքայական ակումբը ‘Ալկոյանոյի’ հետ: Իսպանիայի երկու ուժեղագույն ակումբները հաղթանակների դեպքում կարող են հանդիպել իրար կիսաեզրափակչում:

Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնացավ (ֆոտո)

Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տարոն Թովմասյանն այսօր ամուսնացել են: Ինչպես հարսնացուն ասել է esyes.am-ին, պսակի արարողությունը կայացել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Հարսանիքից հետո զույգը մեկնելու է Ձաղկաձոր, սակայն նրանց մեղրամիսը ընդամենը երեք օր է տևելու: Հռիփսիմեն պատմել է նաև, որ իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: ՛՛Շատ կանացի ու գեղեցիկ զգեստ է: Տարոնն արդեն սովոր […]

Մեսին լավագույններից լավագույնն է

Իսպանիայի հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ կիսապաշտպան Անդրես Ինյեստան Mundo Deportivo-ին ասել է, որ իր խաղընկեր, արգենտինացի Լիոնել Մեսին լավագույններից լավագույնն է: ՛՛Նա ավելի ուժեղ է, քան նույնիսկ թվում է առաջին հայացքից: Նա կարող է հեշտությամբ վճռել յուրաքանչյուր խաղի արդյունք: Նրա խաղը հիացնում է բոլորին: Յուրաքանչյուր պահի Լեոն կարող է անսպասելի գործողություն կատարել` զարմացնելով բոլորին՛՛:

Պահանջում են Հենրիկ Մխիթարյանից չտեղափոխվել Գալաթասարայ

Երեկ թուրքական լրատվամիջոցներում և կայքերում հայտնվեց լուր այն մասին, որ Թուրքական “Գալաթասարայ” ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյոր”-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի ծառայություններով։ Ստացվեցին հակասական տեղեկություններ նաև այն մասին, որ ակումբը փորձում է բանակցություններ վարել ուկրաինական “Շախտյոր”-ի և Հենրիկ Մխիթարյանի հետ, և նույնիսկ մոտ ապագայում հնարավոր է տեղի ունենա մեր ֆուտբոլիստի տեղափոխությունը Գալաթասարայ: […]

‘Շիրակ’-ը տուգանվել է 5000 եվրոյով

Եվրոպա լիգայի ընտրական երկրորդ փուլի հուլիսի 26-ին կայացած իսրայելական ‘Բնեյ Յեհուդայի’ հետ հանդիպման ժամանակ լրագրողների կողմից տեխնիկական գոտին խախտելու համար Գյումրու ‘Շիրակը” ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 5000 եվրոյով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: ‘Շիրակ’  ակումբի նախագահ Արման Սահակյանն ասել է, որ կարելի է հասկանալ նաև լրագրողներին. ‘Մենք, իհարկե, հասկանում էինք բոլորի ոգևորվածությունը և […]

Հենրիխ Մխիթարյանն ամբողջությամբ բացահայտվելու համար պետք է տեղափոխվի առաջատար առաջնություններ

 Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Դոնեցկի ‘Շախտյորի’ նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Նագորնյակը համոզված է, որ Հայաստանի հավաքականի ու ‘Շախտյորի’ խաղացող Հենրիխ Մխիթարյանն իրեն ամբողջությամբ բացահայտելու համար պետք է տեղափոխվի առաջատար առաջնություններ և պետք է դա անի ամռանը: Ըստ Նագորնյակի` Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: “Անկեղծ ասած` չէի սպասում, որ նա այսպիսի բարձր մակարդակի ֆուտբոլ կցուցադրի: Այստեղ […]

Մխիթարյանը` հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստ

Նախկին ԽՍՀՄ երկրների լավագույն ֆուտբոլիստին տրվող ‘Զվեզդա’ մրցանակը սեպտեմբեր ամսվա համար տրվել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ֆուտբոլիստը հավաքել է 41 միավոր: Երկրորդ տեղը գրաված Եվգենի Կոնապլյանկան հավաքել է  39 միավոր: Մխիթարյանը երրորդ անգամ անընդմեջ դառնում է այդ անվանակարգում լավագույնը: Վերջին հաջողության շնորհիվ նա  հավաքել է 247 միավոր, որը նրան թույլ […]

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները

2014թ. աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում երեկ կայացան հետևյալ հանդիպումները: A խմբում` Խորվաթիա-Ուելս՝ 2։0 Բելգիա-Շոտլանդիա՝ 2։0 Մակեդոնիա-Սերբիա՝ 1։0 B խմբում` Չեխիա-Բուլխղարիա՝ 0։0 Իտալիա-Դանիա՝ 3։1 C խմբում` Ավստրիա- Ղազախստան՝ 4։0 Գերմանիա- Շվեդիա՝ 4։4 Ֆարերյան կղ.- Իռլանդիա՝ 1-4 D խմբում` Անդորա- Էստոնիա՝0-1 Հունգարիա-Թուրքիա՝ 3-1 Ռումինիա-Հոլանդիա՝ 1։4 E խմբում Կիպրոս- Նորվեգիա՝ 1-3 Ալբանիա-Սլովենիա՝ 1-0 Իսլանդիա- Շվեցարիա՝ 0-2 F խմբում` Ռուսաստան- Ադրբեջան՝ […]

Հենրիխ Մխիթարյանին օգնություն է անհրաժեշտ

‘Շախտյորի’ և Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է IFFHS-ի կողմից անցկացվող հարցման մեջ, որի արդյունքներով ֆուտբոլիստները կարող են դառնալ տարվա հայտնությունն ու ամենահայտնի ֆուտբոլիստը: Հարցման մեջ ընդգրկված են այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ , ինչպիսիք են ‘Բարսայի’ հարձակվող Լիոնել Մեսսին, ‘Մադրիդյան’ աստղեր Կրիշտիանո Ռոնալդուն ու Կասիլյասը և այլք։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ն արդեն սկսել է քվեարկությունը: Ցանկացողները մինչև նոյեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի