06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր ‘Ոսկե տղան’ դառնում է 52 տարեկան

Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպաներեն՝ Diego Armando Maradona) ծնվել է 1960թ. հոկտեմբերի 30-ին Բուենոս-Այրես նահանգի Լանուս քաղաքում: Արգենտինացու խաղը աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ:

Մարադոննայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում: Մանկուց զբաղվել է ֆուտբոլով` 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս ‘Խունիորս’ երիտասարդական թիմում: Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը: 1978թ. Մարադոնային վերջին պահին հանում են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դառնում է աշխարհի չեմպիոն: Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979թ. երիտասարդական արաջնությանը` նվաճելով ոսկե մեդալ:

1981 թվականին տեղափոխվել է ‘Բոկա Խունիորս’ թիմ: 1982թ. Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել էԻսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը:

1982թ. Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով ‘Բարսելոնայի’ կազմում` Մարադոնան 1984թ. տեղափոխվում է Իտալական ‘Նապոլի’: 1986-87թթ. մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր: 1989-90թթ. մրցաշրջանում նրանք նորից հաջողության են հասնում ազգային առաջնությունում: 1989թ ‘Նապոլին’ նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը` եզրափակչում հաղթելով ‘Շտուտգարտին’:

Աշխարհի 1990թ. առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին:

Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գոլ: Երեք տարի անց` 1997թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից: 2008թ.-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը: Աշխարհի 2010թ.-ի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակիչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից:

Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է ‘ոսկե տղա’ մականունը:
http://www.youtube.com/watch?v=yNGATR7dItc

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ