26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Հնարավոր է` Յուրա Մովսիսյանը չմասնակցի. Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ից սկսում է Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերի 12-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ   Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան Գևորգ Կասպարով, «Միկա» Արթուր […]

Կկայանա Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը

Նոյեմբերի 9-11-ը կկայանա Ռուդոլֆ եւ Եղիշե Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը: Ռուդոլֆ Կարապետյանը՝ Եղիշե Կարապետյանի հայրը, եղել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: Եղիշեն եղել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիդայի կրկնակի մրցանակակիր (1986,1991),  վերջին ԽՍՀՄ միջազգային  կարգի սպորտի վարպետ,  ՖԻԼԱ-ի Ա կարգի միջազգային մրցաշարերի հաղթող: Դինամո մարզական համալիրում ազատ ոճային պատանի ըմբիշները […]

‘Բարսելոնայի’ ֆուտբոլիստին թալանել են

‘Բարսելոնայի’ արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին թալանել են: Արգենտինայում գտնվող նրա տունը գողեր են մտել և մեծ քանակությամբ թանկարժեք իրեր ու ոսկեղեն են տարել իրենց հետ: Արգենտինայի իրավապահ մարմինները հայտնել են, որ այս պահին կան երկու կասկածյալներ: Բարեբախտաբար, գողացված իրերի մեծ մասն արդեն հայտնաբերվել է:  

Հիմա էլ ‘Լիվերպուլն’ է հետաքրքրվում Մխիթարյանով

Հայաստանի հավաքականի ու ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել անգլիական ‘Լիվերպուլը’: Ինչպես փոխանցում է Eyefootball.com-ը, ակումբի սկաուտների ցանցը խորհուրդ է տվել ակումբին ձեռք բերել Հենրիխին: Կայքը գրում է նաև այս մրցաշրջանում նրա ունեցած հաջողությունների մասին: Նշենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Անգլիայում աշխատանքային վիզա ստանալու հարցում, քանի որ նա արդեն 34 խաղ է անցկացրել […]

Ավելի լավ է Միստերը ասի, թե ինչպես եմ խաղացել. Հենրիխ Մխիթարյան

Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի ‘Չելսի’-‘Շախտյոր’ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 3:2 հաշվով:  Մխիթարյանին հարցրել են, թե ինչպես է գնահատում իր խաղը: ‘Ավելի լավ է Միստերը ասի, թե ինչպես եմ խաղացել’,-ասել է նա` հավելելով. ‘Բայց մենք խաղի վերջում թիմային սխալ թույլ տվեցինք: Չպետք է այդ գոլի մեջ մեղադրել […]

Չեմպիոնների լիգա. H խումբ

Չեմպիոնների լիգայի H խմբում ‘Մանչեսթր Յունայթեդը’ հյուրընկալվելից 1:3 հաշվով պարտության մատնեց ‘Բրագային’: Խմբի մյուս խաղում կրկին նույնը գրանցվեց. ‘Գալաթասարայը’ հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտության մատնեց ‘Կլուժ’-ին: Այս տուրից հետո ‘Մանչեսթեր Յունայթեդը’ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ‘Բրագան’, ‘Գալաթասարայը’ եւ ՉՖՌ-ը ունեն 4-ական միավոր:

Չեմպիոնների լիգա. G խումբ. ‘Բարսելոնան’ պարտվեց

Չեմպիոնների լիգայի G խմբում երեկ կայացան խմբի մյուս 2 հանդիպումները: ‘Բենֆիկան’ սեփական հարկի տակ հաղթեց ‘Սպարտակին’: Նա 2 անպատասխան գնդակ ուղարկեց ‘Սպարտակի’ դարպասը: Անսպասելի արդյունք է գրանցվե; ‘Սելթիկ’-‘Բարսելոնա’ հանդիպմանը: Կապտանռնագույններ պարտվել են 2:1 հաշվով: Սակայն խմբում առաջատարը դեռ ‘Բարսելոն’ է, որ ունի 9 միավոր, 2-րդ տեղում ‘Սելթիկն’ է 7 միավորով:

Չեմպիոնների լիգա. F խումբ

Չեմպիոնների լիգայի F խմբում երեկ ‘Վալենսիան’ 4:2 հաշվով պարտության մատնեց բելառուսական ԲԱՏԷ-ին: Խմբի մյուս խաղում գերմանական ‘Բավարիան’ ուղղակի ջախջախեց ֆրանսիական ‘Լիլին’: Մյունխենցիները 6 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, և սեփականն ընդունեցին 1-ը: Այս խմբում առաջատարները ‘Վալենսիան’ ու ‘Բավարիան’ են 9-ական միավորներով:

Այս անգամ ‘Չելսին’ էր ուժեղ. ‘Շախտյորը’ պարտվեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում երեկ լոնդոնյան ‘Չելսին’ հյուրընկալել էր Դոնեցկի ‘Շախտյորին’: Այս անգամ ավելի ուժեց գտնվեցին լոնդոնցիները: Նրանք 3:2 հաշվով պարտության մատնեցին Մխիթարյանին ու իր թիմակիցներին: Խմբի մյուս խաղում իտալական ‘Յուվենթուսը’ 4 անպատասխան գնդակ ուղարկեց դանիական ‘Նորդշելանի’ դարպասը: Նման կերպ խմբում առաջատարը կրկին ‘Շախտյորն’ է 7 միավորով, նույնքան միավորով 2-րդ տեղում է ‘Չելսին’: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված