26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օձը տան մեջ էր

Հունիսի 27-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Վահան Տերյան փողոցի 13-րդ տանը օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Եփրեմյանին հետմահու Արիության մեդալով պարգեվատրելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել  թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության  հետ կապերի բաժինը: 26.06.2015թ.՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ […]

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի […]

Այվազովսկու 9-րդ ալիքն է. ազատամարտիկները կհամախմբվեն /վիդեո/

Ազատամարտիկների միավորումը կախված է ժողովրդի համախմբումից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկի խոսքով՝ մաքուր ազատամարտիկների թիվը գնալով նվազում է ու քանակ են կազմում «կեղծ» կռվածները: «Ընդամենը 30  հազար ազատամարտիկ է մասնակցել Ղարաբաղի գոյամարտին, բայց 100 հազարից ավել միայն թոշակ ստացող կա ու ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Մենք քիչ ենք ու քաղաքական այրեր […]

Երիտասարդները թույլ չեն տա,որ շարժումը ղեկավարվի ընդդիմադիր դաշտի կողմից.քաղաքագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադարձավ էլեկտրոէներգիայի սակագնի  թանկացման դեմ արդեն 5 օր Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցին: «Ձևավորվել է երիտասարդների մի շերտ, որը հանդես գալով որպես քաղաքացիական ակտիվ, ներկայացնում է հասարակության պահանջը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք ինքնակազմակերպվող են, այսօր օրերի ընթացքում նրանց մոտ տեղի է ունեցել ինքնազարգացում: Երեկ […]

Եղանակը շարունակում է անակնկալներ խոստանալ

Հանրապետության տարածքում` 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: 29.06-01.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին էապես չի փոխվի, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:  Երևանում`  27-ին գիշերվա առաջին […]

Ադրբեջանի բանակն ունի զոհեր եւ վիրավորներ.թեժ իրավիճակ սահմանագծին

Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի  նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, […]

Քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել

Հունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված