23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջհանգիրյանին էլ կորցրին. Իրատես de facto

«ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ: Այս շրջանում եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում է» նրանց ապագայի հարցը: Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են: Այս «իրարանցման» մեջ է […]

Նրանք վախկոտներ են․ Սերժ Թանկյանը՝ ահաբեկիչների մասին

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում արձագանքել է Փարիզում և Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչություններին: Աշխարահռչակ երգիչը կիսվել է լուսանկարով և այն մեկնաբանել, որ խաղաղ բնակիչների վրա ձեռք բարձրացողները վախկոտներ են: Նա ափսոսանք է հայտնել սպանվածների համար և նշել, որ նրանք հասարակության լավագույն ներկայացուցիչներն էին: «Մեր սերն ու […]

Ինչու կովկասցիները չեն սափրվում կամ մորուքի անհավանական ուժը /ֆոտոշարք/

2000 հոգու շրջանում ուսումնասիրություններ իրականացնելով՝ բրիտանացի գիտնականները պարզել են, որ մորուք ունեցող տղամարդկանց 47 տոկոսը դավաճանում է իրենց կանանց։ Մինչդեռ մորուք չունեցողների միայն 20 տոկոսն է դավաճանում, գրում է rusarminfo.ru -ն։ Հանդեսը նշում է, որ այդ 47 տոկոսի ամենավառ ներկայացուցիչներից է Դեն Բիլզերյանը։ ԱՄՆ նախագահի ապագա թեկնածուն փոխում է կանանց, կարելի է ասել, ժամը մեկ։ […]

Քաղաքակիրթ-անբարոյական

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցածը զարհուրելի հանցագործություն էր… Հարյուրից ավել մարդ սպանվեց, կան մեծ քանակությամբ վիրավորներ …Փաստ է՝ հանցագործները պետք է խիստ պատժվեն… Բոլորս սգում ենք,բոլորս զայրացած ենք… Բայց Փարիզում տեղի ունեցածը լիովին բացահայտեց այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի ոչ միայն փտած լինելն,այլև՝ անբարոյականությունը …Պարզվում է, որ եթե ահաբեկչությունների պատճառով զոհվում են ֆրանսիացիներ կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, […]

Բռնաբարության փորձի մասին ահազանգը չի հիմնավորվել. ՔԿ

Սյունիքի մՍյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Սյունիքի մարզի բնակչուհուց  2015 թվականի հոկտեմբերի 24-ին Ոստիկանության բաժնում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ […]

«Ոչ»-ի կողմնակիցները հոգու խորքում «այո» են

ԱԺ ԲՀԿ խմբակցության փաստացի անդամ Արագած Ախոյանը համոզված է` «Այո և ոչ» ռեալիթի շոուի երկու բևեռներին հավասար հնարավորություններ են ընձեռված: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հետևում է շոուին և հասկացել է, որ բոլորին տրվում է խոսելու և արտահայտվելու հավասար իրավունք: «Առանց մոնտաժելու ուղիղ եթեր է գնում, ինքներդ որոշեք` «այո» քվեարկել, թե «ոչ»: Այստեղ այլ հարց […]

Կրակոցներ Կոտայքի մարզում. 3 զոհ․ Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օօպերատիվ […]

«Օգնեք, աղաչում եմ, ես հղի եմ»

Փարիզում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունն իր դաժանությամբ ցնցեց բոլորին։ Այն կորածանեց 100-ավոր մարդկանց ճակատագրեր։ Աշխատանքից հոգնած ֆրանսիացիները ուրբաթ երեկոյան գնացել էին ռոք-համերգի, ֆուտբոլ դիտելու ռեստորան ու բար, սակայն նրանց հանգիստը խաթարվեց, փոխարենը Փարիզն արյունով լցվեց ․․․ 153 մարդ մահացավ, բայց եղան հրաշքով փրկվածներ, գրում է Super.ru-ն։ Ահաբեկչական ակտերի հաջորդ օրը հուզիչ պատմության մասին հայտնի դարձավ […]

Ֆրանսիայի հետ համերաշխության լռության րոպե՝ Արցախում /Ֆոտո/

 «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունը: Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի