10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Շարմազանովի պահանջը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է քիչ առաջ հնչած ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունները: Զուրաբյանը լրագրողներին ասել է, թե հանրաքվեն անցել է խայտառակ խախտումներով, ահաբեկության եւ բռնության մթնոլորտում:Նրա խոսքով`  համատարած ընտրակեղծիքներից հետո իրենք պահպանում են հաղթանակի շանսերը ` ճակատամարտը շարունակվում է: Զուրաբյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրքվեն կեղծվել է 500 հազար քվեով:

Իշխող ՀՀԿ-ի խոսնակը մասնավորապես նշեց, թե նրանք, ովքեր Հայաստանի սահմաններում հային հայի դեմ են դուրս բերում և ճակատարմտերի են պատրաստվում, անելիք չունեն. «Չի կարելի սեփական անմեղսունակությունը արդարացնել ատելություն սերմելով: Ճակատամարտը Սարդարապատում էր, Շուշիում` հակառակորդի դեմ: Հայրենիքում միմյանց դեմ ճակատամարտ չեն մղում:

Ինչ վերաբերում է 500 հազար իբր թե կեղծված քվեներին. պաշտոնապես պահանջում եմ Զուրաբյանից` ցույց տալ կես մլն կեղծված ձայները: Եթե նա չկարողացավ դա անել, ուրեմն իր ներկայացրած ուժը բամբասանք և սուտ է տարածում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ