12 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ․ «Ժողովուրդ»

16695343-C5A2-49E0-939A-1AEDA64C365D

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի […]

Ի՞նչ է տեղի ունեցել Գուրգեն Խաչատրյանի անհետանալու նախօրեին. «Հրապարակ»

A2D68F1F-1543-4051-B5FA-FDDB5960D3A6

«Այս օրերին հայ հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվող անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ում նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես է պատահում, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պայմաններում մեղադրյալն անհետանում է իրավապահների […]

Մխիթար Հայրապետյանը վարչապետին ասել է՝ կա՛մ ինքը, կա՛մ նախարարը․ «ժողովուրդ»

D4A99576-2D85-4802-8300-A933B85E3DB6

«Մեր տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` […]

Փուլայի՞ն թե՞ փաթեթային տարբերակ․ Լավրովի հայտարարության հետքերով․ «Ժողովուրդ»

942093C2-50CD-46FF-9C51-FDD38F98BA49

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կապերի ապաարգելափակում»: Սակայն ՀՀ արտգործնախարար […]

Վարչապետը հոգնել է բողոքներից, հորդորել է սթափվել ու աշխատել. «Ժողովուրդ»

C29D3C53-C924-48D2-93FF-DACFC64957DE

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ մթնոլորտում: Հիշեցնենք, որ նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ, կարելի է ասել, վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ […]

Դավադրություններ, զտումներ, զումով նիստեր․ «Հրապարակ»

AED13B7D-0AF3-4D76-A286-1A9FFC8AEE93

․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, […]

Նեղն են ընկել. Փաշինյանը գործի է դնելու սիրելի մեթոդը․ «Իրատես»

AD9D01DC-B488-4E12-88C1-951BC66D8578

«Նիկոլ Փաշինյանի «տակից» իշխանությունը փախչում է։ Նա սեփական թիմում այլեւս չի կարողանում միասնականություն ապահովել, թեւերի միջեւ լարումը գագաթնակետին է հասել, թիկունքում ստվերային կառավարություն է աշխատում, իսկ իրավապահ համակարգն էլ չի կարողանում «օդից կախված» լուրերով քրեական գործերին ցանկալի ընթացք տալ։ Ու այս իրավիճակում Փաշինյանին օգնության է հասնում միակ «զենքը»՝ նախկիններին կոպեկ-կոպեկ ունեզրկելու ամբոխահաճո սպառնալիքը, որն առաջիկայում […]

200 մեկուսացած բուժաշխատող կա, 23-ը՝ բժիշկ․ «Հրապարակ»

1A38F4CA-8208-4A2D-811A-996DF5DBDAE9

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» եւ «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ: Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ […]

Սերժ Սարգսյանի այցը իրավիճակ է փոխել․ Փաշինյանի PR-ը չստացվե՞ց․ «Հրապարակ»

44E14AC9-4639-4BAA-A367-63EF3291D68D

«Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ՝ իմքայլականների «փուշը» մի տեսակ թողել է, չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»․ ճի՞շտ ենք նկատել՝ հարցրինք ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամին։ «Կա նման բան՝ երեւի պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ ա փոխվել»։ Ի դեպ, […]

Էդ փողը մեզ էլ ա պետք․ «անապահով» իմքայլականները չեն փոխանցել գումարը․ «Հրապարակ»

F49D517F-74D3-42C8-BB54-B02D32B7CD99

«Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջեւ է կանգնել. մարտ ամսվա պարգեւավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգեւատրումից զրկվենք»։ Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով»  պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, եւ նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի