29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գնագոյացումը պետական պաշտոնյայի՞ց է կախված.Առավոտ

image_23230

“Առավոտ”-ը իր խմբագրականում անդրադառնում է մթերման խնդրին:  “Քանի որ սկսվել է մթերման սեզոնը, այն, ինչ տեղի է ունեցել  առավոտյան Արարատի մարզում, կրկնվելու է այս ամռան եւ աշնան ընթացքում: Գյուղացիները դուրս էին եկել մայրուղի եւ պահանջում էին, որ իրենց ծիրանը մթերվի ոչ թե 400, այլ 500 դրամով: Գյուղատնտեսության նախարարն էլ խոստացավ, որ այդպես էլ կլինի: Այսինքն՝ […]

Օպերայի տանիքին` Լենինի արձա՞նը Հայկական ժամանակ

image_23227

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ինչպես հայտնի է, հանգիստ չի տալիս Կառավարական շենքի հետ կապված փոփոխություններ կատարելու գաղափարը ու հատկապես թմբուկ կառուցելու փափագը։ Վերջերս էլ, ի դեպ, քաղաքային իշխանությունները էլ ավելի հեռուն գնացին՝ հայտարարելով Հանրապետության հրապարակը վերակառուցելու անհրաժեշտության մասին: Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը:  Եվ ահա Թամանյանի անունն օգտագործելով մայրաքաղաքին անհասկանալի կերպար հաղորդած Նարեկ Սարգսյանի […]

Գեներալների ռոկկո սենյակում նոու-հաուս է. Հրապարակ

image_23226

Ըստ “Հրապարակ”-ի, վերջին շրջանում ԱԺ գեներալիտետն ակտիվացել է, իսկ գեներալների ճոխ, ռոկոկո սենյակը նոու-հաուով է հարստացել:  ԱԺ-ում սա միակ սենյակն է, որտեղ ոչ թե ռադիո, այլ տեսահեռարձակվում են ԱԺ նիստերը, ինչպես ԱԺ միջանցքներում դրված մոնիտորների վրա։ “Թանկ հաճույք չէ. մի քանի մետր կաբել, մեծ մոնիտոր առանք-քաշինք, հիմա գեներալները սենյակում նստած ժամանակ էլ են հետեւում, թե […]

Տիկին Հրանուշը իզուր է փոշմանել. Ժամանակ

image_23225

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս օրերին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նա ցանկություն է հայտնել հանդիպել տեղի Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ, սակայն խորհրդի անդամ, Nouvelles d’Arménie թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հրաժարվել են հանդիպումից: Այս մասին տեղեկացնում է “Ժամանակ” օրաթերթը: Պարզելու համար, թե ինչ պատճառով […]

Ի՞նչ կտա կառավարությունը Գազպրոմին. Հայոց աշխարհ

image_23224

 Հաշված օրեր հետո Հայաստանում կսկսեն գործել գազի նոր սակագները։ Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրանք կգործեն հուլիսի 7-ից։  Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:    Սակայն դեռ չի լուծվել գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման ֆինանսական խնդիրը, որի փոխհատուցման պարտավորությունը ստանձնել էր կառավարությունը։ Վերջինս ամեն կերպ խուսափում է հստակեցնել այն աղբյուրները, որոնց հաշվին պետք […]

Երբ ձյաձյան է ասում, Հայկական ժամանակ

image_23223

“Հայկական ժամանակն” է անդրադարձել երեկ Ազգային ժողովում կարկառուն ՀՀԿ-ականի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Այս անգամ կարկառուն ՀՀԿ-ականի դերում Վարդան Այվազյանն էր: Ինչպես պարզ է դառնում համացանցում տեղադրված տեսանյութից, լրագրող Գոհար Վեզիրյանի հետ իրեն հատուկ ոճով “զրուցելիս” Վարդան Այվազյանը նրա ուղղությամբ նետում է “մի վնգստա” արտահայտությունը: Ու այդտեղ ստանում, մեղմ ասած, արժանի պատասխան՝ “բոմժ”: […]

Պղնձի գնի անկումը կազդի Հայաստանի տնտեսությա՞նը. Հայկական ժամանակ

image_23228

Միջազգային շուկայում կտրուկ` մոտ 100 դոլարով նվազել է պղնձի գինը եւ մեկ տոննայի գինը կազմել 6000 դոլար: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթը: Ըստ թերթի,  Հայաստանի համար սա մեծ նշանակություն ունի, քանի որ պղնձի հանքաքարը արտահանվող հիմնական ապրանքատեսակներից է: Սա կարող է միայն սկիզբը լինել: Այսօր կավարտվի ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի երկօրյա նիստը, որի […]

Դժգոհ են Հովիկ Աբրահամյանից. Ժամանակ

image_23177

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում դժգոհություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է անցած շաբաթ ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվության առնչությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթին, ով հայտարարել էր. ”Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք […]

Էլիտար ծեծ. Հայկական ժամանակ

image_23176

Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է` շշուկով պատմում են, որ մոտ 10 օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, ով, ըստ նույն տեղեկությունների, թիկանապհների հետ ուտել-խմելիս է եղել  Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց մեջ վեճ է սկսվել: Հայկ Կարապետյանն, ըստ նույն շրջանակների, վնասվածք է […]

Տարոնի ունեցվածքի վերաբերյալ դատախազության պատասխանը. Առավոտ

image_23175

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ստուգել, թե ինչպես է ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող երիտասարդ Տարոն Մարգարյանը կուտակել այն ունեցվածքը, որը ներկայացված էր նրա հայտարարագրում, եթե ոչ ժառանգություն է ստացել, ոչ աշխատավարձն է բավարարում, ոչ էլ այլ կղմնակի եկամուտներ ունի: Դատախազությունը պատասխանել է, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ ՀԱԿ-ը հանցանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի