20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Իմ տղան կկարողանա աշխատել. Ժամանակ

 “Ժամանակ”-ը զրուցել է Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ:  –Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ: -Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր մաս ա:  –Ստացվում է` իրականացավ Վահեի […]

Արտագաղթի տեղեկատվությունը՝ փա՞կ.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ին երեկ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ասել է, որ այսուհետ Հայաստանի սահմանահատումների մասին վիճակագրությունը կհրապարակվի միայն եռամսյակային կտրվածքով։ Այսինքն, Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների թվերը այլեւս չեն հրապարակվի ամիսը մեկ։ Այս որոշումը, պետք է նկատել, այնքան էլ անակնկալ չէ։ Խնդիրն այն է, որ վերը նշված վիճակագրությունը թույլ է տալիս պատկերացումներ կազմել […]

Դաժան պայքար դատարանում. Հրապարակ

 Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, ով ժամանակին վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, 65 տարին լրանալու կապակցությամբ թոշակի է անցել: “Հրապարակ”-ի տեղեկություններով, նրա պաշտոնի համար դատական համակարգում դաժան պայքար է ընթանում: Հավակնորդների թվում են նույն դատարանի դատավորներ Վարդան Աբրահամյանը, Արմեն Դանիելյանը, Կենտրոնի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, Աջափնյակի դատավոր Վազգեն Ռշտունին եւ ուրիշներ: Համակարգում կարծում են, […]

Գլխավոր դատախազությունը ստացել է Բուդաղյանի բողոքը. ՉԻ

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը եւ այն ուղարկել զինվորական դատախազություն։ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ Արտակ Բուդաղյսւնին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչի քննարկումը քննիչը հետաձգել է եւ հենց այդ որոշման դեմ էլ փաստաբանը բողոք է […]

Ընդդիմադիր դաշտը ամայի վիճակում է. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: Ներկայացոնւմ ենք մի հատված:   –Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր ճամբարն ընդհատակ է անցել, որտե՞ղ են երկրի հոգսերով մտահոգ ընդդիմադիրները, ինչո՞ւ են լռում, գուցե նրանց չի է՞լ հետաքրքրո՞ւմ, թե ի՞նչ է կատարվում սեփական երկրում:     -Ընդդիմադիր դաշտում շփոթմունք կա, տիրում է խոր հիասթափություն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դաշտի փլուզման: Պատճառն այն է, որ երկրում տեղի ունեցած համապետական երեք ընտրություններում ընդդիմադիրներին չհաջողվեց պայքարել իշխող քաղաքական ուժի մենաշնորհի դեմ, հետեւանքը […]

Քոչարյանը երբեմն ճիշտ էր. Առավոտ

“Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաեւ ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները եւ թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի եւ երկու տարբեր ”աղբյուրների” ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի […]

Ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը. 168 ժամ

“168 ժամ”-ի լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենեւին պայմանավորված չէ եվոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ նույն աղբյուրների՝ Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի։ […]

Իշխանն անդրդվելի է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ՎՊ նախագահ է ցանկանում դառնալ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ ցանկությունը սրվել է հատկապես վերջին շրջանում, երբ աղմկոտ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի գլխին “սեւ ամպեր” կուտակվեցին, եւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան այլեւս թույլ չտա պաշտոնավարել երկրորդ ժամկետում: Սակայն թերթի տեղեկություններով՝ […]

ՎՊ-կառավարություն. խուլը՝ համրին. Հայոց աշխարհ

Պայմանականորեն, չափազանց պայմանականորեն ասած, կառավարության եւ Վերահսկիչ պալատի պայքարը մոտենում է միջանկյալ վերջնագծին։   “Հայոց աշխարհն ” է անդրադառնում թեմային:  Միջանկյալ, քանզի ինչպիսին էլ լինեն որոշումներն ու լուծումները, չեն հանգեցնի դրանք աշխարհի վերջին։ Պետական միջոցների մսխման եւ թալանի հետ կապված խնդիրներ այսուհետ էլ կառաջանան։ Վերջնագծին, քանզի արտահայտվեցին բոլորը. ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ ՎՊ-ն, ե՛ւ պատգամավորները, ե՛ւ […]

Որ դեպուտատի կառույց լիներ՝ վրա չէին տա. Առավոտ

Վեց ամիս առաջ “Երիտասարդական մետրո” կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարեւանաթյամբ գտնվող այգի ՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար։ Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից։  Ըստ “Առավոտ”-ի, նոր-նոր գրավաճառներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի