04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Դաշնակցությունը կոալիցիա չի մտնի. Հրապարակ

Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը:  “Հրապարակ”-ի աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ռուստամյանը պահպանելու է իր կարգավիճակը, որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ: Սակայն “Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական”,- տեղեկացրեց ՀՅԴ թերթի աղբյուրը: Թերթը հիշեցնում է, որ  մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր:  Թերթի տեղեկություններով, ՀՅԴ-ն նաեւ չի մտնի կոալիցիա: Այս պահին արդեն ընկերներն աշխատում են […]

Տիկին Զոհրաբյանն է որոշում հրաժարականի հարցը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, մեծամասնական ընտրակարգով թիվ 25 ընտրատարածքից պատգամավոր ընտրվա Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Կոնկրետ պատճառը չի նշվում մինչեւ հիմա, քանի որ Քոչարյանը Հայաստանում չէ: Թերթի հրապարակումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտրարել է, որ իր ձեռքին կա մեկ այլ դիմում, ըստ որի՝ Դ. Քոչարյանը մանդատը դնելու […]

Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն առանց ՕԵԿ-ի. Հայկական ժամանակ

Կոալիցիան լքելու ՕԵԿ որոշումից հետո “Հայկական ժամանակ”-ը փորձել է ուսումնասիրել  Աժ-ում ՀՀԿ-ի վիճակը։  Հարցը հետեւյալն է. եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարություն ձեւավորի, որքանո՞վ կկարողանա որոշումներ եւ օրենքներ անցկացնել Աժ-ում, եթե մյուս ուժերից ոչ մեկը նրան աջակցություն չցուցաբերի։ Եվ այսպես Աժ-ում ուժերի բաշխումը հետեւյալն է.  ՀՀԿ խմբակցություն – 70 պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն – 36 պատգամավոր, ՀԱԿ խմբակցություն […]

50 եվրոյով՝ Մոսկվա. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Ռուսաստանյան Utair ավիաընկերությունը ապրիլի 21-ից սկսում է նոր միջազգային չվերթ իրականացնել՝ Երեւան -Մոսկվա-Երեւան երթուղիովՏոմսի նվազագույն արժեքը թռիչքից ավելի քան 3 օր առաջ գնելու դեպքում մի կողմ չվելու համար կկազմի 49 եվրո, թռիչքից մինչեւ 3 օր ժամկետում գնելու դեպքում 69 եվրո: Նշենք, որ այս ուղղությամբ թռիչքի տոմսերը երբեք այդքան ցածր չեն եղել: Մանրամասներւը […]

Դաշնակցությանը՝ նախարարական պորտֆելներ. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով, մինչեւ ապրիլի 18-ն ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային, ստանալով երկու նախարարական պորտֆել՝ առաջարկելով Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։ Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Դատական դեպարտամենտի գործը կլինի դատարանում. Հրապարակ

Մոտ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացած Դատական դեպարտամենտի չարաշահումների գործը մոտենում է ավարտին: “Հրապարակ”-ը հիշեցնում է, որ խոսքը պետբյուջեից յուրացված միլիոնների մասին է, դեպարտամենտի ղեկավարությունը ամիսներ շարունակ մեռյալ հոգիներ էր պահել եւ նրանց աշխատավարձերը ստացել: Մեղադրյալների մի մասը չի ընդունում իրենց մեղքը: Շարունակություը թերթի այսօրվա համարում:

ԲՀԿ-ի մաղթանքը նոր վարչապետին. Առավոտ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ “Առավոտ”-ի հետ զրույցում պարզաբանել է ԲՀԿ մոտեցումը նոր ձեւավորվող կառավարությանը՝ վերահաստատելով, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ: Նորանշանակ Հովիկ Աբրահամյանին էլ ԲՀԿ-ն մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին եւ սպասումներին համահունչ ծրագրերի մշակում եւ իրականացում:   Ավելի մանրամասն թերթի ասյօրվա համարում:

Ո՞ւր են գնացել “լույսի” փողերը. Հայոց աշխարհ

Արդեն տեւական ժամանակ խոսվում է, որ “Հայաստանի էլեկտրական ցանցերը” գտնվում է ֆինանսական վատ վիճակում։ Ավելին՝ հնչում են ակնարկներ, թե այն գնում է սնանկացման։ Թեեւ ընկերությունը պարբերաբար հերքում է այդ լուրերը, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։  Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը: Որոշ տեղեկություններով ռուսական “Ինտեր ՌԱՕ ԵԷՍ”-ին պատկանող “Հայաստանի բաշխիչ ցանցերը” ձեռք […]

ԲՀԿ-ի Հրազդանի կառույցը փակ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. “Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են”։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաեւ Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի […]

ՕԵԿ-ը դառնու՞մ է ընդիմադիր. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը տեղեկացրել էր, որ “Օրինաց երկիր” կուսակցությունն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացնելու  եւ կհայտարարի, որ հրաժարվում է  մաս կազմել իշխող կոալիցիային։ Այդպես ՕԵԿ-ականները մտածում են, որ հնարավոր է ինքնամաքրվել։ Երեկ “Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իրերը հավաքել աշխատասենյակից։ Իսկ թե ՕԵԿ-ից քանիսը նրա հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի